2020 թ. փետրվարի 23-ին ամերիկացի Մայք Հյուզը պատրաստվում էր փորձարկել իր ինքնաշեն հրթիռը։ Հյուզը ուզում էր իր ավտոտնակում կառուցած հրթիռով թռչել այնքան բարձր, որ կարողանա վերջապես սեփական աչքով տեսնել՝ արդյոք երկրագունդը տափակ է, թե կլոր։ Գիտնականների և կառավարությունների այն համոզմունքին, որ երկրագունդը կլոր է, Հյուզը չէր հավատում. նա «տափակ մոլորակի» դավադրության տեսության հետևորդ էր։
Փորձը ողբերգական ավարտ ունեցավ. հրթիռը վթարի ենթարկվեց թռիչքից մի քանի րոպե հետո։ Հյուզը տեղում զոհվեց՝ այդպես էլ չտեսնելով տափակ երկրագունդը։
Թեև Հյուզի դեպքը եզակի է, և ամեն դավադրության տեսության հետևորդ չէ, որ պատրաստ է ինքնաշեն հրթիռով երկինք բարձրանալ, այնուամենայնիվ, մարդիկ հավատում ու տարածում են ամենազարմանալի պատումները։ Օրինակ, կորոնավիրուսի համավարակի ժամանակ, երբ շատ էին դավադրության տեսությունները պատվաստումների մասին, ֆեյսբուքի օգտատերերից մեկը զգուշացնում էր. «ոչ ոք պատվաստում անցած աղջկան հարս չի տանի»։
Տարբեր դավադրության տեսությունների մարդիկ հավատում են դարեր շարունակ, բայց շնորհիվ ժամանակակից մեդիայի` դրանք գնալով ավելի ու ավելի լայն տարածում են ստանում։ Այս բաժնում կփորձենք պարզել` ինչու են ոչ մի ապացույց չունեցող և հաճախ անհեթեթ թվացող դավադրության տեսությունները այդքան մեծ թվով մարդկանց գրավում։
2020 թ. փետրվարի 23-ին ամերիկացի Մայք Հյուզը պատրաստվում էր փորձարկել իր ինքնաշեն հրթիռը։ Հյուզը ուզում էր իր ավտոտնակում կառուցած հրթիռով թռչել այնքան բարձր, որ կարողանա վերջապես սեփական աչքով տեսնել՝ արդյոք երկրագունդը տափակ է, թե կլոր։ Գիտնականների և կառավարությունների այն համոզմունքին, որ երկրագունդը կլոր է, Հյուզը չէր հավատում. նա «տափակ մոլորակի» դավադրության տեսության հետևորդ էր։
Փորձը ողբերգական ավարտ ունեցավ. հրթիռը վթարի ենթարկվեց թռիչքից մի քանի րոպե հետո։ Հյուզը տեղում զոհվեց՝ այդպես էլ չտեսնելով տափակ երկրագունդը։
Lorem ipsum dolor sit amet, consectetur adipiscing elit. Ut elit tellus, luctus nec ullamcorper mattis, pulvinar dapibus leo.
Lorem ipsum dolor sit amet, consectetur adipiscing elit. Ut elit tellus, luctus nec ullamcorper mattis, pulvinar dapibus leo.Lorem ipsum dolor sit amet, consectetur adipiscing elit. Ut elit tellus, luctus nec ullamcorper mattis, pulvinar dapibus leo.Lorem ipsum dolor sit amet, consectetur adipiscing elit. Ut elit tellus, luctus nec ullamcorper mattis, pulvinar dapibus leo.