Տեխնոլոգիայի զարգացման փուլերը, հասարակական իրադարձությունները, ճգնաժամերը ազդում են սերունդների դաստիարակության և աշխարհայացքի վրա։ Հայաստանում սերունդները կարելի է տարբերակել այսպես. խորհրդային տարիների, Արցախյան առաջին պատերազմի ու «մութուցուրտ» տարիների, անկախության, «հեղափոխության» և այլն։
Դիտարկենք աշխարհում ընդունված և առավել ընդգծված տարբերություններ ունեցող մի քանի սերունդ։
Բեյբի բումերներ (Baby Boomers). Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ծնված սերունդ, որն անունը ստացել է ծնելիության զգալի աճի շնորհիվ։ Այս սերունդը տեսել է բախումներ, Սառը պատերազմ, տնտեսական բարգավաճում, քաղաքացիական շարժումներ, պատմական խոշոր իրադարձություններ։
X սերունդ (Gen X). 1965-1980 թթ. ծնված սերունդ։ Նրանց հաճախ անվանում են հնարամիտ ու թերահավատ, որովհետև տեսել են պետական և մասնավոր խոշոր կառույցների ճգնաժամեր, հաղթահարել դրանք։ Նրանք նաև տեխնոլոգիաների արագ աճի, օրինակ, անհատական համակարգիչների ծնունդի ու գործածության ականատեսն են։
Y սերունդ (Millenials, Y Gen). 1981-1996 թթ. ծնվածներ։ Միլենիալներն արդեն համարվում են թվային բնիկներ, որոնք օգտագործել են համացանցը, թվային զարգացած տեխնոլոգիաները։ Նրանք հակված են ամեն գնով բարձրագույն կրթություն ստանալ, հաղթահարել տնտեսական մարտահրավերներ, բայց նրանք տեսել են նաև ահաբեկչական խոշոր հարձակումներ և 2008 թ.-ի ֆինանսական ճգնաժամը:
Z սերունդ (Gen Z). 1997-2012թթ. ծնվածներ, որոնք ամբողջովին մեծացել են թվային դարաշրջանում: Տիրապետում են տեխնոլոգիային, բազմամշակութային են, ուզում են սոցիալապես և քաղաքականապես ավելի տեղեկացված լինել, ունենալ սեփական գործ։ Ականատես են սմարթֆոնների և սոցիալական մեդիաների տարածմանը, մեդիա դաշտի արագ փոփոխություններին։
Սերունդների միջև անջրպետն անհերքելի փաստ է։ Մեծահասակները դժգոհում են, որ երիտասարդները կապված են հեռախոսներին, համացանցին։ Պատանիները բակային խաղերը փոխարինեում են համակարգչայիններով, ազգային տոներից անցնում ոչ ավանդական տոների ու հավաքույթների՝ «փարթիների»։ Կարճ ասած՝ վրձնի փոխարեն համակարգիչն է նկարում, ստեղծագործելու փոխարեն արհեստական բանականությունն է մեջտեղ գալիս։
Թվային բնիկներն ունեն նաև տարբեր մշակութային հենքեր (լեզու, կրոն, մշակույթ, աշխարհամաս)։ Այս բազմազանությունը ազդում է նրանց առցանց ներկայության վրա: Դրա համար թվային փոխազդեցության մեջ պետք է հաշվի առնել մշակութային զգայունության և հարգանքի կարևորությունը: Հաղորդակցվելիս պետք է առաջնորդվել չվնասելու սկզբունքով, հասկանալ ժամանակաշրջանների տարբերությունը, փնտրել ընդհանուր հետաքրքրություններ, լրացնել հաղորդակցման բացը։ Սեփական թվային ինքնության տարածքային, մշակութային և ժամանակային համեմատությունները օգտակար են անցյալն ու ներկան համեմատելու, թվային դարաշրջանի ապագան հասկանալու համար։
Lorem ipsum dolor sit amet, consectetur adipiscing elit. Ut elit tellus, luctus nec ullamcorper mattis, pulvinar dapibus leo.
Lorem ipsum dolor sit amet, consectetur adipiscing elit. Ut elit tellus, luctus nec ullamcorper mattis, pulvinar dapibus leo.Lorem ipsum dolor sit amet, consectetur adipiscing elit. Ut elit tellus, luctus nec ullamcorper mattis, pulvinar dapibus leo.Lorem ipsum dolor sit amet, consectetur adipiscing elit. Ut elit tellus, luctus nec ullamcorper mattis, pulvinar dapibus leo.