1. Ովքեր են ինֆլուենսերները

Հիշու՞մ եք առցանց հետևորդներ ունենալու ձեր առաջին փորձառությունը

Ի՞նչ է ներկայությունը սոցիալական հարթակներում. պատասխանատվությո՞ւն, հնարավորությո՞ւն, ժամա՞նց, թե՞ բիզնես։ Այսօր արդեն մտքերը, մարտահրավերները, ապրանքները կամ ծառայությունները հետևորդներին հասցնելու համար իսկական մրցակցություն է մոլեգնում համաշխարհային ցանցում։ Գործում են պարզ կանոններ, բայց նաև դաժան հաշվեհարդարներ։ Ես կպատմեմ ինստագրամյան իմ փորձի մասին։

Ձևաչափը որոշիչ է

Երբ սկսեցիուսումնասիրել Instagram Reels-ը, հասկացա, որ այստեղ կարևոր է սեղմ ու հակիրճ լինելը, հոլովակի աշխուժությունը, ստեղծագործական մոտեցումը։ Օգտատերը փնտրում է արտասովոր և կարճ ժամանակահատվածում իր ուշադրությունը գրավող բովանդակություն։

Թեման է պահում լսարանը

«Ինչի մասին խոսել» ընտրության ժամանակ առաջնորդվում եմ ինձ հարազատ ասելիքով, բայց հաշվի եմ առնում նաև հետևորդների հետաքրքրությունը. ասելիքը լինի առօրյա, զավեշտալի, կարճ, ուսուցողական։ Կարևորը՝ այն հոգեհարազատ դառնա իմ լսարանի համար։

Նյութը պետք է փաթեթավորել

Ես սկսեցի ավելի լավ մշակել իմ տեսանյութերը։ Ընտրեցի երաժշտություն, ավելացրի ֆիլտրեր և էֆեկտներ։ Հոգեբաններն ասում են՝ 16 վայրկյան կարողացար գրավել դիտողի ուշադրությունը, հիանալի է, մեծ է հավանականությունը, որ նա կդիտի հոլովակը մինչև վերջ։

Թրենդի հետքերով

Պետք է հետևողականորեն «քայլել» թրենդներին համընթաց, մասնակցել տարբեր մարտահրավերների (challenge) և ստեղծել այնպիսի բովանդակություն, որը կկապվի ժամանակակից թրենդներին։ Դա օգնում է, որ իմ բովանդակությունն անընդհատ առաջարկվի ուրիշներին, կամ լսարանը կիսի իմ բովանդակությունը այլ օգտատերերի հետ։ 

Վերնագրեր և հեշՏթեգեր

Մանրակրկիտ ընտրված վերնագրերն ու հեշթեգերը (hashtags) կհիշվեն ու շատ կտարածվեն։ Պարզ և հետաքրքիր վերնագիրը, հեշտ հիշվող ուղերձ պարունակող հեշթեգը, թեմային առնչվող բանալի բառերը ավելի շատ կնպաստեն տեսանյութի տարածմանը։

Հաճախ, շարունակական, դասակարգված

Մարդկանց ուշադրությունը գրավելու համար ես սկսեցի նոր մոտեցումներով նկարել իմ ինստագրամյան Reels-երը։ Այսպես ունեցա թարմ բովանդակության մշտապես ակտիվ մի շարք, որը լրացուցիչ հետաքրքրություն առաջացրեց իմ էջում։

Այս կանոնները պահպանելը ժամանակատար էր, և ես անընդհատ աշխատում էի, որպեսզի բաց չթողնեի դրանցից որևէ մեկը։ Մի օր էլ նկատեցի, որ սրընթաց աճեցին իմ հրապարակումներից մեկի դիտումները։ Ընդ որում ՝ հենց այդ տեսանյութի հետ այնքան էլ մեծ հույսեր չէի կապում։

Անբացատրելի էր. մեկնաբանությունները, հավանումներն ու դիտումները մեծ արագությամբ ավելանում էին։ Սա ինձ համար չափանիշ դարձավ` գործել հենց այս հրապարակման օրինակով։ Ես հասկացա, որ ճիշտ պահին, ճիշտ թեմայով լավ հոսանքով առաջ շարժվելը, համբերությունը և էջին անդադար հետևելը տալիս է իր արդյունքը։ Նույնիսկ՝ չսպասված։

Եթե գաղափար և ցանկություն ունեք, մի՛ վախեցեք փորձեր անելուց։ Հանձնե՛ք դրանք օգտատերերի դատին, դասեր քաղե՛ք անհաջողություններից ու հաջողություններից։ Այս դեպքում, վստահ եղե’ք, որ ձեր հրապարակումը կդառնա սոցիալական հարթակի նոր հիթ։ Սա ազդեցություն գործելու, ինֆլուենսեր դառնալու առաջին քայլն է։ 

Ովքե՞ր են
ինֆլուենսերները

Նրանք մարդիկ են, որոնք, շնորհիվ իրենց ստեղծած բովանդակության, հեղինակություն և մեծ ճանաչելիություն ունեն սոցիալական հարթակներում։ Ինֆլուենսերների կյանքին, կարծիքին և խորհուրդներին հետևում են հազարավոր, հարյուր հազարավոր մարդիկ։

Ինֆլուենսեր կարող են դառնալ հայտնի մարդիկ, տարբեր ոլորտների փորձագետներ կամ գիտակներ, նույնիսկ սովորական մարդիկ, որոնք իրենց կարծիքն ու փորձն են ներկայացնում սոցիալական հարթակներում։ Այսինքն՝ գործնականում բոլորը կարող են լինել ինֆլուենսեր, սակայն, ըստ ոլորտների՝ ընդունված է նրանց պայմանականորեն բաժանել մի քանի խմբի։

Lorem ipsum dolor sit amet, consectetur adipiscing elit. Ut elit tellus, luctus nec ullamcorper mattis, pulvinar dapibus leo.

Lorem ipsum dolor sit amet, consectetur adipiscing elit. Ut elit tellus, luctus nec ullamcorper mattis, pulvinar dapibus leo.Lorem ipsum dolor sit amet, consectetur adipiscing elit. Ut elit tellus, luctus nec ullamcorper mattis, pulvinar dapibus leo.Lorem ipsum dolor sit amet, consectetur adipiscing elit. Ut elit tellus, luctus nec ullamcorper mattis, pulvinar dapibus leo.