6. Լսարան

ԼՍԱՐԱՆ

Ինֆլուենսերները օգտագործում են տարբեր ռազմավարություններ` լսարան պահելու և ներգրավելու համար: Ներկայացնենք մի քանի հիմնական քայլեր, որոնք օգնում են ներգրավել մեծաքանակ լսարան։ 

Սահմանել նպատակներ

Հետևորդների թվի, ինչպես նաև, ներգրավվածության ավելացում, ապրանքանիշի առաջխաղացում, որոշակի գաղափարների աջակցություն և այլն։ Նպատակներն օգնում են կենտրոնանալ, չափել ջանքերի արդյունավետությունը:

Հասկանալ լսարանը

Թիրախային լսարանի ուսումնասիրություն, հետաքրքրությունների ու կարիքների բացահայտում։ Սա թույլ կտա ըմբռնել, թե որ բովանդակությունն ինչ ազդեցություն կունենա լսարանի առանձին խմբերի վրա։ Ըստ այդմ ՝ հաճախ կարիք է լինում փոխել բովանդակությունը, բառամթերքը, երաժշտությունն ու գուցեմիջավայրը՝ որպես սկզբունք ընդունելով հանգամանքը՝ ինչքան լավ ես ճանաչում, այնքան թիրախային ու ազդեցիկ ես։

Համագործակցել ապրանքանիշի հետ

Արտադրանք կամ ծառայություն գովազդելու համար գտնել գործընկերներ, որոնք կհամաձայնեն աշխատել ձեզ հետ։ Այս համագործակցությունը կարող է լրացուցիչ եկամուտ բերել և ընդլայնել լսարանը նոր ալիքների, հարթակների միջոցով: Սկզբնական շրջանում համագործակցությունը կարող է լինել ոչ թե գումարի դիմաց, այլ տվյալ ընկերության կողմից ապրանքի տրամադրմամբ։ Սա կոչվում է բարտերային գովազդ: 

Օգտագործել սոցիալական ցանցեր

Instagram-ի, YouTube-ի, TikTok-ի, Telegram-ի և այլ հարթակների միաժամանակ ակտիվ օգտագործում։

Հիմնականում Youtube բլոգերները առաջնային իրենց հարթակ համարում են Youtube-ը, և մյուս սոցիալական հարթակներից իրենց լսարանին ուղղորդում են դեպի հիմնական Youtube-յան հարթակ: Սա թույլ է տալիս բազմազան դարձնել առցանց հոսքի (traffic) աղբյուրները և նվազագույնի հասցնել մեկ հարթակի ալգորիթմների փոփոխությունների ռիսկերը:

Կազմակերպել մրցույթներ

Instagram-ի, YouTube-ի, TikTok-ի, Telegram-ի և այլ հարթակների միաժամանակ ակտիվ օգտագործում։

Հիմնականում Youtube բլոգերները առաջնային իրենց հարթակ համարում են Youtube-ը, և մյուս սոցիալական հարթակներից իրենց լսարանին ուղղորդում են դեպի հիմնական Youtube-յան հարթակ: Սա թույլ է տալիս բազմազան դարձնել առցանց հոսքի (traffic) աղբյուրները և նվազագույնի հասցնել մեկ հարթակի ալգորիթմների փոփոխությունների ռիսկերը:

Լինել ինտերակտիվ

Հարցումների, մասնակցության և շփումների այլ բաղադրիչների օգտագործում, օրինակ, Story բաժնում կատարել հարցում ՝ նշելով մի քանի պատասխան. հետեվորդը, դիտելով Story հրապարակումը, ընտրում է առաջարկված տարբերակներից մեկը։ Սա ամրապնդում է կապը հետևորդների հետ, բարձրացնում էջի ակտիվությունը։ 

Պատասխանել և մեկնաբանել

Արձագանքման, կարծիքները հաշվի առնելու, ոգևորելու գործողություններ։ Այս քայլերի շնորհիվ ինֆլուենսերները ձևավորում են թվային համայնք, հետևորդներին դարձնում ավելի հավատարիմ:

Lorem ipsum dolor sit amet, consectetur adipiscing elit. Ut elit tellus, luctus nec ullamcorper mattis, pulvinar dapibus leo.

Lorem ipsum dolor sit amet, consectetur adipiscing elit. Ut elit tellus, luctus nec ullamcorper mattis, pulvinar dapibus leo.Lorem ipsum dolor sit amet, consectetur adipiscing elit. Ut elit tellus, luctus nec ullamcorper mattis, pulvinar dapibus leo.Lorem ipsum dolor sit amet, consectetur adipiscing elit. Ut elit tellus, luctus nec ullamcorper mattis, pulvinar dapibus leo.