7. Ինֆլուենսեր մարքեթինգ

ԻՆՖԼՈՒԵՆՍԵՐ
ՄԱՐՔԵԹԻՆԳ

Ըստ Statusbrew-ի՝ սոցիալական մեդիայում ինֆլուենսերների թվի զգալի աճ կա։ Դա տեսանելի է նաև հայաստանյան բիզնես միջավայրում։ Տարբեր մասնագիտական շրջանակում ձևավորվում են կարծիքի առաջնորդներ։ Եթե ձեր բիզնես ոլորտում գտնեք կարծիքի առաջնորդներ և ճիշտ աշխատեք նրանց հետ, ապա կկարողանաք իրականացնել արդյունավետ ինֆլուենսեր մարքեթինգ:

Statusbrew-ը բոլոր սոցիալական ցանցերում հրապարակումների, համայնքների կառավարման և ապրանքանիշների մոնիտորինգի ծառայություն է, որը օգտագործում է մեկ ինտերֆեյս: Statusbrew-ն օգնում է.

▶ կիսվել բովանդակությամբ,

▶ պլանավորել հրապարակումները մեկ վայրից,

▶ գտնել նոր հետևորդներ,

▶ զտել բոտերը և ոչ ակտիվ օգտատերերին,

▶ ստեղծել և կառավարել հրապարակումների ժամանակացույցերը,

▶ ստեղծել մարքեթինգային պլան Instagram-ի համար,

▶ հրապարակելուց առաջ դիտել գրառումները: 

Կիսվե՛ք ցանկացած խորհրդով, եթե նույնիսկ այդ ոլորտի մասնագետ չեք. կիսվե՛ք անձնական փորձից ելնելով. նորաձևություն, խոհարարություն, ժամանակի կառավարում, շահավետ գնումներ կամ ցանկացած այլ թեմա, որից տեղյակ եք:

Սոցհարթակներում մարդիկ ցանկանում են զվարճանալ, իսկ մարտահրավերներն (չելենջներ) ու թրենդները նրանց դրական հույզեր հաղորդելու հրաշալի տարբերակ են:

Կարծիք արտահայտե՛ք, թողե՛ք սթիքեր։ Instagram-ի Story բաժնում գտնվող սթիքերը հետևորդին հնարավորություն են տալիս պատասխան կամ կարծիք գրել տվյալ պատուհանում: Խրախուսե՛ք, որ մարդիկ դիմեն ձեզ իրենց հուզող հարցերով, պատասխանեք նրանց տեքստով կամ տեսանյութով։ Եվ այս ընթացքում միշտ հիշե՛ք նկարահանման կանոնների մասին։

Lorem ipsum dolor sit amet, consectetur adipiscing elit. Ut elit tellus, luctus nec ullamcorper mattis, pulvinar dapibus leo.

Lorem ipsum dolor sit amet, consectetur adipiscing elit. Ut elit tellus, luctus nec ullamcorper mattis, pulvinar dapibus leo.Lorem ipsum dolor sit amet, consectetur adipiscing elit. Ut elit tellus, luctus nec ullamcorper mattis, pulvinar dapibus leo.Lorem ipsum dolor sit amet, consectetur adipiscing elit. Ut elit tellus, luctus nec ullamcorper mattis, pulvinar dapibus leo.