3.2 Հեղինակությունների վկայակոչում

Հեղինակությունների
վկայակոչում

2009-2014 թթ.-ին վեց քիթ-կոկորդ-ականջաբաններ վարձատրվել են Ֆիլիպ Մորիս և Լորիլարդ ծխախո- տային ընկերություններից՝ որպես փորձագետներ։

Նրանք պետք է ապացուցեին, որ օրինակ՝ աղի ձուկը, բերանի խոռոչի լվացման միջոցներն ավելի մեծ հավանականությամբ կարող են հարուցել գլխի և պարանոցի քաղցկեղ, քան տարիներ շարունակ ծխելը: Նրանք կարողացան ծխախոտ արտադրող ընկերություններին արդարացնել ավելի քան հիսուն դատական գործընթացներում։ Հետագայում, բժիշկներից մեկն ասաց, որ իրեն վճարել են 100,000 դոլար մեկ գործով ցուցմունք տալու համար: Մյուսը խոստովանեց, որ իր կարծիքը գրել են ծխախոտային ընկերության իրավաբանները։ 

Ո ՞րն էր նպատակը

Մանիպուլացնելու տրամաբանական մոլորություններից մեկն այն է, որ մարդիկ ակնածանքով և կույր հավատով են վերաբերվում իշխանություններին, հեղինակություններին և հայտնիներին։ Նաև հիշատակում են «գիտակ» մարդկանց՝ որևէ տեսակետ պաշտպանելու ժամանակ՝ անտեսելով այն փաստը, որ հայտնի լինելը ոչ միշտ է կապված գիտելիքի և իմացության հետ։

Ինչպես խուսափել

Մոտեցումներից մեկը հեղինակություններին կուրորեն չվստահելն է: Ճիշտ է՝ մենք չենք կարող ամեն ինչի մասնագետ լինել, բայց լավ կլինի հեղինակություններին վստահելուց առաջ ինքներս տեղեկություններ փնտրենք և հասկանանք վերջիններիս ներգրավվածության շարժառիթներն ու նպատակները։

Lorem ipsum dolor sit amet, consectetur adipiscing elit. Ut elit tellus, luctus nec ullamcorper mattis, pulvinar dapibus leo.

Lorem ipsum dolor sit amet, consectetur adipiscing elit. Ut elit tellus, luctus nec ullamcorper mattis, pulvinar dapibus leo.Lorem ipsum dolor sit amet, consectetur adipiscing elit. Ut elit tellus, luctus nec ullamcorper mattis, pulvinar dapibus leo.Lorem ipsum dolor sit amet, consectetur adipiscing elit. Ut elit tellus, luctus nec ullamcorper mattis, pulvinar dapibus leo.