2.1 Թվային ինքնության կարևորությունը

Թվային ինքնության
կարևորությունը

Արագ փոփոխվող աշխարհում հասարակական և պետական համակարգերն ու ծառայությունները թվայնացվում են, օրինակ՝ առողջապահությունը, ֆինանսաբանկային համակարգը։ Կարևոր է, թե որքանով ենք մենք ներկայացված այս համատեքստում։ Մենք պետք է հաշվի առնենք իրականությունը և փաստերը, գնահատենք զարգացման հեռանկարները, պատրաստ լինենք փոփոխությունների։

Անձնական բրենդինգ. Անհատներն էլ կարող են ընկերությունների նման ստեղծել իրենց բրենդը՝ ապրանքանիշը։ Շատերս գիտենք սոցիալական մեդիայում հանրային հեղինակություն վայելող և արժեքներ տարածող մարդկանց, որոնց ընդունված է ասել ինֆլուենսեր։ Նրանք, ի համեմատություն որոշ կազմակերպությունների, շատ ավելի լայն լսարան և ազդեցություն ունեն կարծիքի, ճաշակի և հայացքների ձևավորման հարցում։

Առցանց հեղինակություն. Մեր անձնական և մասնագիտական հարաբերություններից են կախված, թե ինչպես են մարդիկ ճանաչում մեզ: Ի վերջո, անծանոթներն առաջին տպավորությունը կարող են ստանալ հենց մեր առցանց ներկայությունից։ Իսկ դա հեղինակություն է նաև իրական կյանքում, որն ինտեգրված է թվային աշխարհին։

Թվային գրագիտություն. Թվային ինքնությունը հասկանալն ու կառավարելը հնարավորություն է տալիս անվտանգ և արդյունավետ նավարկել թվային խորխորատներում։ Եթե պատշաճ վերաբերվենք դրան, կհաջողենք՝ դասակարգելով նպատակները, խնդիրները, գործողությունները։

Ինքնության արտահայտում. Ցանկացած գործողություն, որը միտված է ինքնությունը թաքցնելուն, կեղծելուն և մանիպուլացնելուն կարող է բերել ինքնության ճանաչման և տարբերակման ճգնաժամի։ Մենք կսկսենք հարմարվել մեր հորինած թվային եսին՝ մոռանալով իրականը։

Վիկտորինաներ

Lorem ipsum dolor sit amet, consectetur adipiscing elit. Ut elit tellus, luctus nec ullamcorper mattis, pulvinar dapibus leo.

Lorem ipsum dolor sit amet, consectetur adipiscing elit. Ut elit tellus, luctus nec ullamcorper mattis, pulvinar dapibus leo.Lorem ipsum dolor sit amet, consectetur adipiscing elit. Ut elit tellus, luctus nec ullamcorper mattis, pulvinar dapibus leo.Lorem ipsum dolor sit amet, consectetur adipiscing elit. Ut elit tellus, luctus nec ullamcorper mattis, pulvinar dapibus leo.