Elearning.media.am-ը Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի ուսումնական առցանց հարթակն է։ Մեդիայի հետ և մեդիայի համար աշխատելու ավելի քան 25 տարվա մեր փորձը, մասնագիտական գիտելիքի և հմտության կուտակած պաշարը ներկայացնում ենք նոր միջավայրում։ Առցանց այս հարթակն ավելի շատ մարդկանց հնարավորություն կընձեռի մասնակցելու ՄՆԿ ուսումնական ծրագրերին։
Լրագրության, մեդիայի ու մեդիագրագիտության թեմաներով մեր վերլուծական, ուսուցողական, տեղեկատվական նյութերը` ձեռնարկներ, ուղեցույցներ, հոդվածներ, փոդքասթ, տեսանյութեր, հասանելի են MEDIA.AM հարթակում։
Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի մասին
Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը Հայաստանի մեդիադաշտում աշխատում է ավելի քան 25 տարի: Աջակցում ենք արտահայտման ազատությանը, անկախ լրատվամիջոցների կայացմանն ու զարգացմանը, մեդիագրագիտության տարածմանը, մասնակցում ենք մեդիա օրենսդրության բարելավմանը, լրագրողների իրավունքների պաշտպանությանը։ Առաջնորդվում ենք «Ինֆորմացիան փոփոխության ուժ ունի» կարգախոսով:
Մեր գործունեությունը սկսել ենք Հայաստանում 1995 թ-ին՝ որպես «Ինտերնյուս Նեթուորք» ամերիկյան կազմակերպության մասնաճյուղ: Մասնագիտական դաշտում առավել հայտնի ենք որպես «Ինտերնյուս» մամուլի աջակցության հասարակական կազմակերպություն։ 2013 -ին վերանվանվել ենք «Մեդիա նախաձեռնությունների կենտրոն» և մտել զարգացման նոր փուլ՝ պահպանելով մեր առաքելությունն ու հավատարիմ մնալով որդեգրած արժեքներին։ Շարունակում ենք հավատալ, որ առանց անկախ ու հզոր լրատվամիջոցների չի կարող լինել քաղաքացիական հասարակություն: Մեդիա նախաձեռնությունները այսօր հայկական կազմակերպություն է և մեդիա դաշտի անբաժանելի մասն է։
Ազատ և անկախ տեղեկատվության ստեղծման ու տարածման միջոցով նպաստել հասարակության բազմակողմանի և ներդաշնակ զարգացմանը, ժողովրդավարական արժեքների ամրապնդմանը՝ կիրառելով ստեղծագործական և նորարարական մոտեցումներ:
Lorem ipsum dolor sit amet, consectetur adipiscing elit. Ut elit tellus, luctus nec ullamcorper mattis, pulvinar dapibus leo.
Lorem ipsum dolor sit amet, consectetur adipiscing elit. Ut elit tellus, luctus nec ullamcorper mattis, pulvinar dapibus leo.Lorem ipsum dolor sit amet, consectetur adipiscing elit. Ut elit tellus, luctus nec ullamcorper mattis, pulvinar dapibus leo.Lorem ipsum dolor sit amet, consectetur adipiscing elit. Ut elit tellus, luctus nec ullamcorper mattis, pulvinar dapibus leo.