Կոնֆլիկտի լուսաբանում․

23 դաս լրագրողի համար

Ինչպե՞ս պատմել բախումների, աղետների և պատերազմների մասին։ Այս դասընթացն իր տեսական ու գործնական բաժիններով խորությամբ անդրադառնում է հինգ գլխավոր թեմաների․

  • Հակամարտությունների մշակույթն ու մեդիան
  • Զինված բախումների լուսաբանում
  • Փաստերի ստուգում ու կեղծ լուրեր
  • Մասնագիտական Էթիկա
  • Ֆիզիկական ու առցանց անվտանգություն

Այսպիսով, դասընթացն ունի հինգ թեմատիկ շաբաթ։ Մենք ունենք տեսադասեր, հարցազրույցներ, հղումներ և հարցաշարեր։

 Եթե ցանկանում եք վկայական ստանալ, այս բոլոր բաղադրիչների ուսումնասիրությունն ու կատարումը պարտադիր է։ Այս դեպքում կստանաք ձեր վերապատրաստումը հավաստող հեղինակավոր վկայական Եթե գրանցվել եք որպես ազատ ունկնդիր, այդպիսի պարտավորություն չունեք։ Երկու դեպքում էլ կարգավորեք ձեր ժամանակը՝ դասերին համաչափ մասնակցելու համար։ Նախատեսեք, որ պետք է դիտել ֆիլմեր, կարդալ տրված գրականությունը, անցնել հղումներով, ստուգել գիտելիքն ու լսել դասախոսներին։

Մենք ընտրել ենք լրագրողների, մեդիամասնագետների և կոնֆլիկտաբանների այնպիսի կազմ, որ կարողանաք տեսությունն ու գործնական հմտությունները համատեղել մեկ վայրում։ Ծանոթացեք օգտագործման համակարգին, կարդացեք պայմանները, կատարեք հանձնարարությունները, ընթացքում հետևեք էլեկտրոնային փոստի նամակներին, որոնք կուղղորդեն ձեզ։ Բարի, գալուստ առցանց ուսումնական շրջան։

Այս դասընթացը բոլորի համար է․ նրանց, ովքեր օգտվում են մեդիայից, հետևում են լրատվությանը, ստեղծում ու տարածում են բովանդակություն, հաղորդակցվում են, սովորում են, աշխատում են, զվարճանում են ժամանակակից մեդիա միջավայրում։  

Այն նաև դասավանդողների և կրթությամբ զբաղվողների համար է, որոնք  կկարողանան ֆորման և ոչ ֆորմալ կրթության տարբեր միջավայրերում տարածել մեդիագրագիտության հմտություններն ու գիտելիքը։ Դրանում դասավանդողներին կօգնեն նաև Media.am-ի Մեդիագրագիտություն բաժնում հավաքված ձեռնարկները, խաղերն ու ուղեցույցները։  

Դասընթացը մշակել է Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը՝ n-ost (Արևելյան Եվրոպայի մասին լուսաբանման ցանց, Գերմանիա) կազմակերպության, ԳԴՀ Տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության ֆինանսական աջակցությամբ իրականացվող «Մեդիագրագիտությունը լայն հանրության համար» ծրագրի շրջանակներում։

Դասընթացի ստեղծմանը աջակցել են նաև ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը (ԱՄՆ ՄԶԳ), Լիտվայի Զարգացման համագործակցության և ժողովրդավարության խթանման ծրագիրը։ 

   

Դասընթացը ստեղծել է Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը շվեյցարական «HEKS/EPER» և գերմանական «Brot für die Welt» բարեգործական հիմնադրամների աջակցությամբ իրականացվող «Հակամարտությունների լուսաբանում․ լրագրողների գիտելիքների  և հմտությունների ամրապնդում» ծրագրի շրջանակում:

Դասախոսներ

Lorem ipsum dolor sit amet, consectetur adipiscing elit. Ut elit tellus, luctus nec ullamcorper mattis, pulvinar dapibus leo.

Lorem ipsum dolor sit amet, consectetur adipiscing elit. Ut elit tellus, luctus nec ullamcorper mattis, pulvinar dapibus leo.Lorem ipsum dolor sit amet, consectetur adipiscing elit. Ut elit tellus, luctus nec ullamcorper mattis, pulvinar dapibus leo.Lorem ipsum dolor sit amet, consectetur adipiscing elit. Ut elit tellus, luctus nec ullamcorper mattis, pulvinar dapibus leo.