Կոնֆլիկտի լուսաբանում․

23 դաս լրագրողի համար

Հակամարտության պատմությունը, կողմերին, առիթը, պատրվակները, մշակութային առանձնահատկությունները լուսաբանելը վարպետություն և գիտելիք են պահանջում։ Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի ստեղծած Կոնֆլիկտի լուսաբանում․ 23 դաս լրագրողի համար առցանց դասընթացը հնարավորություն կտա համակողմանի գիտելիքներով և հմտություններով զինվել։ 

Դասընթացի շրջանակում ոլորտի հեղինակավոր մասնագետները ներկայացնում են ճգնաժամային իրավիճակների լուսաբանման կարևոր մոտեցումները, որոնք հիմնված են լրագրողական տեղական, միջազգային փորձի և օրինակների վրա։

Լրագրողները, ուսանողները և այլ մասնագետներ կծանոթանան հինգ հիմնական թեմաների և կսովորեն մասնագիտական որոշումներ կայացնել տեղեկատվության մատուցման, փաստերի ստուգման, էթիկայի, անվտանգության հարցերում։ Դասընթացը տևում է 5 շաբաթ, լրացուցիչ 2 շաբաթ հատկացվում է գիտելիքների ստուգմանն ու որակավորմանը։ Վկայականի և գործնական այլ տեղեկությունները հաճախակի հնչող հարցեր բաժնում են։ Դասընթացի 5 թեմաներն ամբողջությամբ անդրադառնում են հակամարտությունների լուսաբանման էական կետերին։ Դասախոսները փորձառու և ոլորտում կայացած հայտնի մասնագետներ են։

Այս դասընթացը բոլորի համար է․ նրանց, ովքեր օգտվում են մեդիայից, հետևում են լրատվությանը, ստեղծում ու տարածում են բովանդակություն, հաղորդակցվում են, սովորում են, աշխատում են, զվարճանում են ժամանակակից մեդիա միջավայրում։  

Այն նաև դասավանդողների և կրթությամբ զբաղվողների համար է, որոնք  կկարողանան ֆորման և ոչ ֆորմալ կրթության տարբեր միջավայրերում տարածել մեդիագրագիտության հմտություններն ու գիտելիքը։ Դրանում դասավանդողներին կօգնեն նաև Media.am-ի Մեդիագրագիտություն բաժնում հավաքված ձեռնարկները, խաղերն ու ուղեցույցները։  

Դասընթացը մշակել է Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը՝ n-ost (Արևելյան Եվրոպայի մասին լուսաբանման ցանց, Գերմանիա) կազմակերպության, ԳԴՀ Տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության ֆինանսական աջակցությամբ իրականացվող «Մեդիագրագիտությունը լայն հանրության համար» ծրագրի շրջանակներում։

Դասընթացի ստեղծմանը աջակցել են նաև ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը (ԱՄՆ ՄԶԳ), Լիտվայի Զարգացման համագործակցության և ժողովրդավարության խթանման ծրագիրը։ 

   

Դասախոսներ

Դասընթացի ծրագիրը

Ենթաթեմաներ
  • Պատերազմներ և զինված բախումներ
  • Ժամանակակից ճգնաժամային լրագրության առարկան
  • Հաղորդակցության և ասելիքի պարադոքսները
  • Տեղեկություններ ստանալը, համադրելը և տարածելը
  • Մեդիայի ազդեցությունը հակամարտության վրա

 

Ենթաթեմաներ
  • Պատերազմները հասկանալու և բացատրելու լրագրողական աշխատանքը
  • Հակամարտությունների լուսաբանման մոտեցումներ և համեմատություններ
  • Ովքե՞ր են մարտի դաշտում, տանը, հիվանդանոցում, աշխատավայրում․ մարդիկ և նրանց պատմությունները։
  • Պատերազմի լուսաբանում և պրոպագանդա
  • Ռադիկալիզմ և մեդիա
Ենթաթեմաներ
  • Կեղծ լուրեր և փաստերի ստուգում
  • Փաստերի ստուգման առցանց գործիքներ
  • Հետճշմարտություն և հետազոտական աշխատանք
  • Փաստերի ստուգումը՝ հանուն արդարության
  • Հանգուցալուծում և համերաշխություն․ մեդիայի դերը
Ենթաթեմաներ
  • Ինքնակարգավորումներ լրագրողների համար
  • Հավասարակշռված լուսաբանում
  • Մարդիկ, պատկերներ և էթիկա
  • Դաժան, զգայուն տեսարաններ և էթիկա
  • Մարդիկ և մեդիան
Ենթաթեմաներ
  • Ֆիզիկական և առցանց անվտանգություն
  • Կենսատարածք․ ապրելու և աշխատելու միջավայր
  • Կիբեռանվտանգություն

Դասախոսներ

ՀԱՃԱԽ ՀՆՉՈՂ ՀԱՐՑԵՐ

Դասընթացին գրանցվելուց հետո համակարգը ըստ հաջորդականության մասնակցի համար հասանելի կդարձնի դասերը։ Մասնակիցը պետք է ամբողջությամբ ուսումնասիրի յուրաքանչյուր դասը, որպեսզի առաջ անցնելու հնարավորություն ունենա։ Ավարտական վկայական ստանալու համար, մասնակիցը բացի դասերն ուսումնասիրելուց պետք է հաջողությամբ լրացնի դասընթացի բոլոր՝ շաբաթական և ավարտական հարցաշարերը։ Ավարտական հարցաշարի փուլը բաց թողած կամ չհաղթահարած մասնակիցն ավարտական վկայական չի  ստանա։

Դասընթացն առցանց է և պահանջում է միացում համացանցին։ Ձեր ինտերնետ կապի արագությունը պետք է բավարարի տեսանյութեր, նկարներ, անիմացիաներ դիտելու և լսելու համար։ Անհրաժեշտ են Chrome, IE, Firefox, Microsoft Edge դիտարկիչներից որևէ մեկը, ինչպես նաև PDF, MS Word և Flash ծրագրեր՝ նյութերի լիարժեք ուսումնասիրման համար։ Ուրիշներին չխանգարելու համար կարող եք ականջակալներ օգտագործել։ Կարող եք ներբեռնել դասերի տեքստային տարբերակները։ Մեծ ծավալի նյութերի վերբեռնում, գրավոր առաջադրանքների կատարում դասընթացի ծրագրով նախատեսված չեն։

Բուն դասընթացի տևողությունը 5 շաբաթ է, բաժանված 5 թեմաների, որոնք դասակարգված են A, B, C, D, E բաժինների։ Յուրաքանչյուր թեման իր հերթին բաժանված է 5 դասի՝ երկուշաբթիից ուրբաթ ունկնդրելու համար։ Լրացուցիչ տրվում է ևս 2 շաբաթ՝ ընթացիկ և ավարտական աշխատանքները կատարելու համար։ Շաբաթական կտրվածքով մասնակիցը ծախսում է միջինը 125 րոպե դասախոսություններ լսելու, և մոտ 150 րոպե՝ նյութերն ուսումնասիրելու համար՝ կախված սեփական ժամանակից և ակտիվությունից։ Տրամաբանական ու ողջունելի է մեկ դասը մեկ օրում անցնելը։ Եթե այդպես տնօրինեք Ձեր ժամանակը, օրական միջինը կծախսեք 45 րոպե։

Դասընթացը մասնագիտական առցանց վերապատրաստում է, իսկ ավարտական վկայականը՝ ոլորտի հեղինակավոր կազմակերպությունների կողմից տրված հավաստագիր։ Վկայականը գիտելիքի ավարտական ստուգման և Ձեր նոր որակավորման ամրագրումն է։  Դասընթացի ավարտին մասնակցին տրվում է 30 հարց՝ մեկական միավորով։ Նվազագույն 26 ճիշտ պատասխանի (26 միավորի) դեպքում ունկնդիրը ստանում է որակավորման գերազանցության վկայական։  20-24 միավորի դեպքում ունկնդիրը ստանում է որակավորման վկայական։ Մինչև 20 միավոր հավաքած ունկնդիրը վկայական չի ստանում։ Այս մասին կան լրացուցիչ պարզաբանումներ կան հաջորդող բաժիններում։

Պետք է անցնեք շաբաթական հինգ թեմաների գիտելիքի ստուգում և վերջում լրացնեք ավարտական վկայագրի հարցաշարը։ Շաբաթական գիտելիքի ստուգման համար անհրաժեշտ է ճիշտ պատասխանել 5 հարցից նվազագույնը 3-ին, իսկ ավարտական վկայականի դեպքում՝ 30 հարցից նվազագույնը 20-ին։

Շաբաթական գիտելիքի ստուգման համար Դուք ունեք վերահանձնման 3 հնարավորություն մինչև դասընթացի ավարտը, ներառյալ՝ գիտելիքների ստուգման համար տրվող 2 շաբաթը։ Այսինքն, կարող եք շարունակել դասընթացը՝ ընթացքում փորձելով վերահանձնել։ Համակարգը կնշի Ձեր սխալ պատասխանների պատճառներն ու հղումներ կտա անհրաժեշտ թեմաներին՝ ճիշտ պատասխանների համար։ Աշխատեք չկուտակել վերահանձնումները և թողնել ամեն ինչ վերջին օրվան։ Այս մասին համակարգը Ձեզ կուղարկի լրացուցիչ ծանուցումներ։

Ավարտական վկայականի հարցաշարը լրացնելու համար Դուք ունեք երկու շաբաթ և վերահանձնման 3 հնարավորություն։ Դուք պետք է 30 հարցերից ճիշտ պատասխանեք նվազագույնը 20 հարցի։ Համակարգը կնշի Ձեր սխալ պատասխանների պատճառներն ու հղումներ կտա անհրաժեշտ թեմաներին՝ ճիշտ պատասխանների համար (սա էլ հանենք)։ Եթե որևէ պատճառով ձախողեք շաբաթական ստուգումներն ու ավարտական հարցաշարը, կնշանակի, որ այս անգամ վկայական չեք ստանա։ Մեծ ցանկության դեպքում կարող եք դուրս գալ համակարգից՝ ջնջելով Ձեր օգտահաշիվն ու էլեկտրոնային փոստը, նորից գրանցվել և ավելի ուշադիր ու ավելի մեծ փորձով անցնել դասընթացը կամ ստուգման փուլերը։ Այս մասին համակարգը Ձեզ կուղարկի լրացուցիչ ծանուցումներ։

Դասընթացի ընդհանուր տևողությունը 7 շաբաթ է (50 օր)։ Նյութերը հասանելի կլինեն դասընթացի համար նախատեսված ժամանակահատվածում։ Դասընթացի ժամկետի ավարտից հետո մասնակիցն այլևս հասանլիություն չի ունենա նյութերին։

Դասընթացն ընդգրկում է հեղինակային իրավունքներով կազմակերպիչներին պատկանող, ինչպես նաև ազատ օգտագործման և տարածման համար նախատեսված բովանդակություն՝ այլ աղբյուրներից ու հեղինակներից։ Դրանք կարելի է օգտագործել մասնագիտական նպատակներով՝ առանց կրճատումների և իմաստային աղավաղումների, պահպանելով հեղինակային իրավունքը և նշելով դասընթացի ամբողջական անվանումը, կազմակերպիչներին, առանձին բաղադրիչների դեպքում՝ հեղինակներին և աղբյուրներին։ Այս մասին նշված է պայմաններ ու դրույթներ բաժնում։

Դասընթացը նախատեսված է ուսանողների, լրագրողների, ՀԿ-ների և հակամարտությունների, աղետների, ճգնաժամերի լուսաբանմամբ զբաղվող կամ հետաքրքրված մասնագետների համար։ Այն իր տեսական ու գործնական բաժիններով բացատրում է ճգնաժամային իրավիճակների լուսաբանման կարևոր մոտեցումները, որոնք հիմնված են տեղական ու միջազգային փորձի և օրինակների վրա։ Հինգ թեմաները կօգնեն պատկերացում, հմտություն և գիտելիք ձեռք բերել հակամարտությունների բնույթի և պատմության, տեղեկատվության արդի ֆորմատների, փաստերի ստուգման, էթիկայի, ֆիզիկական և կիբեր անվտանգության մասին։ Ստացված գիտելը կարելի է ներդնել լրագրողական մասնագիտության մեջ, օգտագործել այլ դասընթացներում, ավելի արդյունավետ և անվտանգ լուսաբանել։

Դասընթացին առնչվող հարցերի կամ տեխնիկական խնդիրների դեպքում կարող եք զանգահարել ծրագրի համակարգող Մանե Գրիգորյանին 095583635 հեռախոսահամարով կամ գրել [email protected] էլ․ հասցեին։

Սեղմելով «Գրանցվել» կոճակը, դուք համաձայնում եք դասընթացի պայմաններին և դրույթներին։

Հաստատում եմ, որ դասընթացի գրանցման տվյալները ճիշտ են և լրացրել եմ ինքս։

Հաստատում եմ, որ  գտնվում եմ հոգեկան ու ֆիզիկական բավարար վիճակում՝ հնարավոր հոգեցունց և զգայուն տեսարաններ պարունակող բովանդակություն տեսնելու կամ կարդալու համար, դրանք անչափահասներին, երեխաներին և զգայուն անձանց հասանելի չդարձնելու համար։ 

Հաստատում եմ, որ դասընթացի նյութերը կարող եմ օգտագործել մասնագիտական նպատակներով, առանց կրճատումների և իմաստային աղավաղումների՝ պահպանելով հեղինակային իրավունքը, նշելով դասընթացի ամբողջական անվանումը, կազմակերպիչներին, առանձին բաղադրիչների դեպքում նաև հեղինակներին և աղբյուրներին։

Դասընթացը ստեղծել է Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը շվեյցարական «HEKS/EPER» և գերմանական «Brot für die Welt» բարեգործական հիմնադրամների աջակցությամբ իրականացվող «Հակամարտությունների լուսաբանում․ լրագրողների գիտելիքների  և հմտությունների ամրապնդում» ծրագրի շրջանակում:

Lorem ipsum dolor sit amet, consectetur adipiscing elit. Ut elit tellus, luctus nec ullamcorper mattis, pulvinar dapibus leo.

Lorem ipsum dolor sit amet, consectetur adipiscing elit. Ut elit tellus, luctus nec ullamcorper mattis, pulvinar dapibus leo.Lorem ipsum dolor sit amet, consectetur adipiscing elit. Ut elit tellus, luctus nec ullamcorper mattis, pulvinar dapibus leo.Lorem ipsum dolor sit amet, consectetur adipiscing elit. Ut elit tellus, luctus nec ullamcorper mattis, pulvinar dapibus leo.