Հոգեբանական պատրաստություն․ խորհուրդներ հոգեբաններից՝ բարձր ռիսկային միջավայրերում աշխատող լրագրողներին

Հոգեբանական պատրաստություն խորհուրդներ հոգեբաններից՝ բարձր ռիսկային միջավայրերում աշխատող լրագրողներին 

Ո՞րն է ռազմական գործողությունները լուսաբանելիս ամենավտանգավոր գործոնը։ Խմբային հոգեբանական ճնշումը։ Հրետակոծություն, պայթունի ձայներ ու խուճապ մեկը անկանոն վազում է, մյուսը գետնին ծնկած սառել է, երրորդը բղավում է։ Այս իրավիճակում կողմնորոշվել ու սթափ քայլեր կատարել դժվար է, սակայն հնարավոր է։ 

2020-ի 44-օրյա պատերազմի ընթացքում երեք անգամ հրադադարի պայմանավորվածություն ձեռք բերվեց, որոնցից ոչ մեկ չպահպանվեց։ Դրանցից մեկը հոկտեմբերի սկզբին էր։ Մենք մեքենայով ու լրագրողական հինգհոգանոց անձնակազմով Ստեփանակերտի թիվ 10 դպրոցին էինք մոտենում։ Այդ ընթացքում թիմից մեկը զանգ ստացավ ընկերը ծառայում էր զինված ուժերում, հայտնեց, որ որևէ հրադադար չի պահպանվում, դիրքերում արդեն կրակում են։ Թիմի մեկ այլ անդամ հիշեցրեց, որ դպրոցի կողքը էլեկտրական ենթակայան կա, որը շարքից հանելու համար ադրբեջանական զինուժն ինչ ասես չի կիրառել, այդ թվում՝ ավիառումբեր։  

Այս ողջ տեղեկատվության պաշարով մենք մուտք գործեցինք ավիրված դպրոցի բակ և հենց այդ պահին լսվեց պայթունի ձայն։ Մեզնից մեկը բղավում էր, որ կանգնենք ու վազենք ներս, մյուսը կանգնենք ու ամեն մեկս մի կողմ վազենք, երրորդը՝ լքենք տարածքը։ Վարորդը, որը մեր թիմի օպերատորն էր, փորձառու անձ՝ առանց ուշադրություն դարձնելու մեր աղմուկին, մեքենան հետևնթացով դուրս բերեց դպրոցի տարածքից ու մենք լքեցինք։ 

Պայթունը չկրկնվեց, մի փոքր անց մենք պարզեցինք, որ մոտակայքում չպայթած ռումբ է վնասազերծվել, նորից մոտեցանք դպրոցին ու կատարեցինք մեր աշխատանքը։  

Ինչո՞ւ մեզ հաջողվեց դուրս գալ այս իրավիճակից մեր դեպքում մինչ այդ արդեն որոշվել էր, որ ծայրահեղ իրավիճակում որոշում կայացնելու է օպերատորը, որը միաժամանակ վարորդն էր ու որի որոշմանը մենք կողմ էինք լինելու։  

Պատերազմի ժամանակ սա կարևոր պայման էր, հատկապես երբ մարդաշատ խմբերով էինք տեղաշարժվում, որոշում կայացնողն նախապես ընտրված էր, մենք կարող էինք մեր դիրքորոշումը հայտնել, բղավել ու խնդրել որևէ բան, բայց որոշումը մեկն էր կայացնում։ 

Ռազմական գործողությունները լուսաբանելիս եղել են դեպքեր, երբ լուսանկարիչը ապաստարանից գոռալով վազել է դուրս, մեկ այլ դեպքում էլ մեքենայի վրայով կործանիչ է անցել ու լրագրողը անկայուն վիճակում սկսել է աղաղակել՝ խնդրելով, որ կանգնեցնեն մեքենան ու դուրս փախչեն։ 

Սրանք բոլորը հոգեբանական ազդեցություններ են, որոնք կարող են ու շատ դեպքերում հասցնելու են լրագրողին/օպերատորին/թիմի այլ  անդամի անկայուն վիճակի։ Սրանց պատրաստ լինել, գրեթե անհնար է, պետք է նախ և առաջ ճիշտ ընտրել թիմի ղեկավարին ու մյուս անդամներին։  

Խաղաղ պայմաններում սովորեցրեք ձեզ ճանաչել պատերազմը։ Ոչ միայն ու ոչ այնքան դիտեք պատերազմի մասին ֆիլմեր, այլ հետևեք միջազգային լրահոսին պատերազմական իրադարձությունների լուսաբանմանը։ 

Լսեք պատերազմի ձայները։ Առանձնացրեք տարբեր տեսանյութեր ու լսեք հրետանային հարվածի, ԱԹՍ-ների, նռնակի, կրակոցի ձայներ։  

Մասնակցեք կրակային վարժանքներին գնացեք հրաձգարաններ կրակեց ինքնաձիգից։  

Հետևեք ու անալիզ արեք ձեզ այդ պահին։ Ուշադիր եղեք, թե առաջին անգամ ինչպես եք վեր թռնում ինքնաձիգի կրակոց լսելիս, երբ նոր եք մուտք գործել հրաձգարան, այնուհետև հետևեք, թե ավելի ուշ, երբ փորձառություն եք ձեռք բերել, ինչպես է փոխվում ձեր վարքագիծը։ 

Լարված կամ սթրեսային իրավիճակներում հարկավոր է կողքից նայել սեփական անձին ու վերլուծել սեփական գործողությունները։ Ուսումնասիրեք ու հասկացեք, թե ձեր մարմինը ինչպես է արձագանքում սթրեսին՝ սիրտն է արագ բաբախում, փորի հատվածում լարվածություն է զգացվում, ոտքն եք հարվածում գետնին, կոկորդն է ցավում, հազում եք, ծունկը դողում է և այլն, և այլն։ Այս ամենը չափազանց ներանձնային են։ 

Միգուցե սթրեսային իրավիճակներում դուք չզգաք հոգեբանական վիճակի փոփոխություն, բայց այդ մասին ձեզ կասի ձեր մարմինը։ 

Ռազմական գործողությունների ժամանակ կարևոր է ուշադիր լինել գործընկերոջ մարմնին ու շարժումներին։ Այս հմտությունը խաղաղ պայմաններում լավագույնս զարգացնում են ՄՆԿ-ի նախաձեռնությամբ իրականացվող VR դասընթացները, որոնց շրջանակներում փորձառության մասնակցի հետ աշխատում է առնվազն մեկ գործընկեր։ Նրա պարտականությունն է հետևել փորձառության մասնակցի շարժումներին ու արձագանքին փորձառության կոնկրետ դրվագին։ 

Ակտիվ ռազմական գործողությունների ընթացքում
Ակտիվ ռազմական գործությունները լուսաբանման ընթացքն առաջարկում ենք բաղդատել 3 մասի՝ ճանապարհին, ռազմական գործողությունների վայրում, ապաստարաններում։

Սա պատրաստության շրջանն է, մինչև լրագրողական թիմը հասնի կոնկրետ ռազմական գործողությունների վայր (եթե դրանք անմիջական իրենց տեղակայման վայրում չեն ընթանում), հարկավոր է հոգեբանորեն տրամադրվել ու պատրաստվել։ 

Այս դեպքում լրագրողին շատ կօգնի վերհիշել ձայները, իսկ այն դեպքերում, երբ զգում եք լարվածության ավելացում, հոգեբանները խորհուրդ են տալիս 

  1. Շեղվել՝ ուսումնասիրելով շրջակայքը, թեկուզ հաշվեք ծառերը, մեքենաները, ուսումնասիրեք լեռները։ 
  2. Զրուցել գործընկերների հետ, փորձել քիչ մնալ լուռ վիճակում, 
  3. Պատրաստության որոշ աշխատանքներ թողնել, որ այդ ընթացքում անեք, օրինակ՝ առաջին օգնության պայուսակի, տեխնիկայի, անտնագության պարագաների դասավորություն, որը կարող է լրագրողը կամ օպերատորն իրականացրել մեքենայի մեջ, 
  4. Վերհիշել սեփական փորձառությունից դրական դրվագներ, ինչը ավելի կօգնի թոթափելու լարվածությունը։ 

Այս բոլոր քայլերը չափազանց ներանձնային են ու կարող են փոխվել՝ ըստ անձի հոգեբանական պատրաստությունից։ Դրանց նպատակն է հնարավորինս չեզոքացնել ու հեռու պահել լարվածությունը, քանի որ առաջին իսկ հրթիռի հարվածից արդեն կուտակված սթրեսը կարող է հանգեցնել անկանոն վիճակի։ 

Առաջնային գործոնը այս իրավիճակում ապահով վայրին մոտ լինելն է։ Յուրաքանչյուր նկարահանում, հարցազրույց կամ ֆոտոռեպորտաժ հարկավոր է իրականացնել այնպիսի տեղանքում, որտեղ անձնակազմի անդամը կամ ողջ անձնակազմը նախապես պայմանավորվածության կամ սեփական մտքերում «հայտնաբերել է» ապահով թաքնվելու վայրը։ Միայն այդ վայրի ընտրությունը կօգնի արդյունավետ աշխատել։  

Այնպես որ առաջինը ակտիվ կամ ակտիվ, սակայն այդ պահին հանդարտ ռազմական գործողությունների վայրում հայտնվելիս խորհուրդ է տրվում փնտրել ու գտնել հրետակոծության կամ յուրաքանչյուր այլ վտանգի դեպքում հավանական թաքստոցը։ Չի բացառվում, որ հրետակոծության ժամանակ այդ թաքստոցը ձեզ պետք չգա, բայց դրա սահմանումն թիմին կամ անձին ապահովության ու հոգեբանական կայունության զգացում կփոխանցի։ 

Հրետակոծության պայմանները ամենադժվարն են հարկավոր է արագ իրավիճակը վերցնել ձեռքը, որոշել տեղանքի ռիսկայնությունը և անվտանգային գոտնիները ու գործել։ Նման դեպքերում անգամ ամենափորձառու լրագրողները կարող են սխալվել։ Այս պայմաններում հստակ «բաղադրատոմս» չկա, թե ինչպես մնալ կայուն հոգեբանական վիճակում։ Այն մեծապես կախված է անձի որակներից ու տեղանքում կողմնորոշվելու հմտությունից։ 

Կարևորը տվյալ դեպքում իրավիճակի վերահսկողությունը սեփական ձեռքում վերցնելն է։ Ինչպես ռուս-ուկրաինական, այնպես էլ սիրիական պատերազմերի փորձը ցույց է տվել դեպքեր, երբ թիմերով աշխատող լրագրողները հայտնվել են վտանգի տակ կամ նրանց մի մասը/նրանք բոլորը, ցավոք, մահացել են, քանի որ թիմից որևէ ներկայացուցիչ կորցրել է հավասարակշռությունն ու խուճապ է տարածել, այդպիսով՝ խանգարելով որոշումներ կայացնողին գործել սթափ ու կայուն հոգեբանական վիճակում։ 

Նման իրավիճակներում հարկավոր է դրսևորել համառություն ու առաջնորդել թիմին։ Թիմի հոգեբանական վիճակը չխաթարելու համար որոշող անձը նաև պետք է պարզ, տրամաբանված ու վճռական հանձնարարակններ տա։ Դրանք չպետք է փոխվեն՝ առանց հիմնավոր պատճառի, հակառակ դեպքում թիմի անդամները կսկսեն անկանոն գործողություններ կատարել։ Հրետակոծության ժամանակ՝ ապահով վայր փնտրելիս, լիելու են դեպքեր, երբ թիմի յուրաքանչյուր անդամ կփորձի իր առաջարկով հանդես գալ, սակայն գործողություն չի իրականացնի։ Նման իրավիճակում հարկավոր է, որ թիմի ղեկավարը մեկ կամ մի քանի անգամ գործելու հրահանգ տա ու անցնի գործողության։  

Հիշեք՝ հարկավոր է ակտիվ ռազմական գործողությունների վայր մեկնել այն անձի կամ անձանց հետ, որոնց ներկայությամբ մինչ այդ նման իրավիճակներում հայտնվել եք և ունեք համապատասխան փորձառություն կամ առնվազն, որոնց հետ ներանձնային կոնֆլիկներ ու լարվածություն չունեք։ 

Ակտիվ ռազմական գործողությունները լուսաբանող թիմի յուրաքանչյուր անդամ կարող է և պարտավոր է ազատորեն խմբագրությանը պահանջել, որ փոխվի թիմի այն անդամը, որը վստահելի չէ կամ որի հետ առկա է կոնֆլիկտ։ Հակառակ դեպքում, հայտնվելով ակտիվ ռազմական գործողությունների վայրում, թիմի այն ներկայացուցիչը, որը անհամաձայն է, սակայն որևէ գործողություն չի իրականացրել, կհայտնվի հոգեբանական անկայուն ու լարված վիճակում՝ խանգարելով մյուսներին։  

Պաշտպանական կառույցնել ասելիս նկատի է առնվում ապաստարաններն ու թաքստոցները, որը ապահովում է երկարաժամկետ, ոչ թե իրավիճակային պաշտպանություն։ Իրավիճակային պաշտպանություն կարող է ապահովել ճանապարհի հարակից մասի հողաթումբը, երբ հայտնվել եք հրետակոծության ժամանակ։ 

Պաշտպանական կառույցները, ըստ օրենսդրության, երեք տեսակի են՝ ապաստարաններ, հակաճառագայթային թաքստոցներ և պարզագույն թաքստոցներ։ Պետք է նաև նկատի ունենալ, որ, օրինակ, Երևանի շենքերի նկուղները ոչ թե ապաստարաններ են, այլ պարզագույն թաքստոցներ։ Թեև բնակչությունը դրանց ապաստարան է անվանում։ 

Երբ լրագրողական թիմը հայտնվում է պաշտպանական կառույցում, որի տարածքը ակտիվ կամ պասիվ հրետակոծության թիրախում է, հոգեբանական վիճակը կարող է փոխվել առաջին օրվանից հետո։ Ցերեկային ժամերի անկայուն վիճակին կգումարվի ոչ լիարժեք քունը հրետակոծության պատճառով, իսկ հաջորդ օրը անձիք կսկսեն փնտրել իրավիճակից դուրս գալու ելքեր։  

Տվյալ դեպքում հոգեբանները, ինչպես նաև մեր որոշ զրուցակիցներ, որոնք մասնակցել են 44-օրյա պատերազմին, հոգեբանական կայուն վիճակը ապահովելու համար առաջարկում են 

  1. Ուշադրությունը կենտրոնացնել սեփական շնչառության վրա, մոռանալ տեղանքում կատարվող, մտածել բացառապես շնչառության մասին, ուշադիր լինել կրծքավանդակին։ Ոչ արհեստական կերպով շնչառությանը ձայն հաղորդել, որ ուշադրությունն ավելի կենտրոնանա դրա վրա։ 

  2. Կատարեք շնչառական վարժություններ, դրանք հնարավոր է գտնել բաց աղբյուրներում, օրինակներից մեկը այստեղ։

  3. «Հողանցում կատարեք» առաջարկվում է երկու ոտքերը հարթ դնել գետնին, չխաչել դրանք, զգացեք ձեր կապը մակերևույթի հետ, այն վստահություն կներշնչի։ 

  4. «Սքրոլ» հանգստացնող է նաև սոցիալական ցանցերում էջերը թերթերը, հատկապես այն տիրույթը, որը զերծ է այդ պահի իրականությունից։ 

  5. Կարևոր է նաև խոսել մարդկանց հետ, այսինքն՝ չպարփակվել սեփական անձի մեջ։ Առօրյա խոսակցությունները, հումորները և հիշողությունների թարմացում միայն կօգնի հաղթահարել ծանր վիճակը։ 

 

Lorem ipsum dolor sit amet, consectetur adipiscing elit. Ut elit tellus, luctus nec ullamcorper mattis, pulvinar dapibus leo.

Lorem ipsum dolor sit amet, consectetur adipiscing elit. Ut elit tellus, luctus nec ullamcorper mattis, pulvinar dapibus leo.Lorem ipsum dolor sit amet, consectetur adipiscing elit. Ut elit tellus, luctus nec ullamcorper mattis, pulvinar dapibus leo.Lorem ipsum dolor sit amet, consectetur adipiscing elit. Ut elit tellus, luctus nec ullamcorper mattis, pulvinar dapibus leo.