ԶԼՄ-ների էթիկայի Դիտորդ մարմնի կողմից 2021թ․ ստեղծված այս ուղեցույցը նախատեսված է պատերազմական իրավիճակներ, զինված բախումներ և ներքին հակամարտություններ լուաբանող լրագրողների և լրատվամիջոցների համար։ Ուղեցույցի նպատակն է բարձրացնել լրագրողների և ԶԼՄ-ների անվտանգության, պատասխանատվության և մասնագիտական էթիկայի մակարդակը։
Փաստաթղթի հիմնական ուղերձները համակարգված են երեք խոշոր բաժիններում՝ էթիկական սկզբունքներ, երկընտրանքներ և անվտանգության միջոցառումներ։ Մենք առանձնացրել ենք որոշ սկզբունքներ, իսկ ուղեցույցն ամբողջությամբ կարող եք կարդալ այստեղ։
Այս բաժնում շեշտադրվում է հավստիության ու ճշգրտության, փաստերի և կարծիքների տարանջատման, անաչառության և անկողմնակալության կարևորությունը։
Հավաստիություն եւ ճշգրտություն
Հատկապես պատերազմական պայմաններում խիստ կարևորվում է ստուգված և հավաստի տեղեկությունների հրապարակումը՝ տեղեկությունների աղբյուրներին հղումով: Միայն բացառիկ դեպքերում է պետք կիրառել աղբյուրը չբացահայտելու սկզբունքը: Խորհուրդ է տրվում լուսանկարների և տեսանյութերի բովանդակությունը փոխող տեխնիկական միջամտություններ չանել, բացառությամբ՝ եթե անհրաժեշտ է քողարկել մարդկանց դեմքերը կամ սահմռկեցուցիչ պատկերները և կամ զինված բախումների գոտու դիրքերն ու մարտական տեխնիկան։
Անաչառություն եւ անկողմնակալություն
Լրագրողները պետք է զերծ մնան ներքին հակամարտությունների ժամանակ հավաքներին, իսկ պատերազմի ժամանակ՝ մարտական գործողություններին անմիջական մասնակցությունից: Ինչ վերաբերում է տուժածներին օգնելուն՝ ի հաշիվ մասնագիտական պարտականությունների ժամանակին կատարման, դա կոնկրետ իրավիճակում կոնկրետ լրագրողի և խմբագրության բարոյական ընտրության հարց է։ Մարտական գործողություններին զենքով մասնակցելու դեպքում լրագրողը կորցնում իր հատուկ կարգավիճակը ու զրկվում է միջազգային հումանիտար իրավունքով նախատեսված պաշտպանությունից:
Երկընտրանքներ բաժինն անդրադառնում է այնպիսի կարևոր դիլեմաների, ինչպիսիք են՝ մարտական գործողությունների գոտի մեկնելու որոշումը, հանրային նշաակություն ունեցող ռազմական գաղտնիքի հրապարակումը, անհետ կորածների և ռազմագերիների տվյալների տարածումը, զոհվածների մարմինների լուսանկարների հրապարակումը և այլն։
Ռազմական գործողությունները ենթադրում են նաև որոշակի անվտանգության կանոններ և միջոցառումներ:
Պատերազմական գործողություններն ու զինված հակամարտությունները լուսաբանող լրատվամիջոցներին խորհուրդ է տրվում պատերազմի գոտի ուղարկել նախապես վարժանք-դասընթացներ անցած լրագրողի։
Լրագրողներին խորհուրդ է տրվում.
Lorem ipsum dolor sit amet, consectetur adipiscing elit. Ut elit tellus, luctus nec ullamcorper mattis, pulvinar dapibus leo.
Lorem ipsum dolor sit amet, consectetur adipiscing elit. Ut elit tellus, luctus nec ullamcorper mattis, pulvinar dapibus leo.Lorem ipsum dolor sit amet, consectetur adipiscing elit. Ut elit tellus, luctus nec ullamcorper mattis, pulvinar dapibus leo.Lorem ipsum dolor sit amet, consectetur adipiscing elit. Ut elit tellus, luctus nec ullamcorper mattis, pulvinar dapibus leo.