6. Թվային հետք

Թվային աշխարհում յուրաքանչյուր թերթում (scrol), սեղմում (click), գրառում թողնում է իր հետքը: Այս «ոտնահետքերը» երկարատև ազդեցություն են ունենում անձի ինքնության և առցանց հեղինակության վրա:

Օրինակ, մանուկ տարիների կիսամերկ կամ մերկ լուսանկարները, որոնցով կիսվել են ծնողները, քաղաքական գրառումը, որը հրապարակվել է տարիներ առաջ՝ նշանակալի ազդեցություն կարող են ունենալ որոշ ժամանակ հետո։

Մեր որոնումների պատմությունը, տաքսի ծառայության Ա և Բ կետերի միջև տեղաշարժը, որևէ միջոցառման գնալու հրապարակումը, բջջային հավելվածներում անձնական տվյալներ մուտքագրելը, առցանց գնումներ կատարելը կարող են մշտապես ապրել համացանցում և հասանելի լինել։ Եթե նույնիսկ ջնջենք մեզ կցված սարքից, հեռախոսից, միևնույն է՝ դրանք կպահպանվեն այն ծառայությունների պահոցներում և ամպային տիրույթներում, որոնցից օգտվել ենք։ Այդ պատճառով պետք է անընդհատ հետևել թվային հետքին։

Մշտադիտարկում և կարգավորում. որոնե՛ք ձեր անունը, օգտանունները և էլ. փոստի հասցեները համացանցում և սոցիալական ցանցերում: Գտե՛ք, թե որտեղ կա ձեր մասին տեղեկատվություն: Պարբերաբար վերանայե՛ք ձեր՝ սոցիալական ցանցերի հաշիվներում արած գրառումները, մեկնաբանությունները և լուսանկարները: Ջնջե՛ք կամ թաքցրե՛ք այն ամենը, որն ըստ ձեզ, կարող է լինել ամոթալի, անպատշաճ կամ այլևս անտեղի: Ջնջե՛ք այն կայքերի և ծառայությունների հաշիվները, որոնք այլևս չեք օգտագործում: Եթե դրանցում կցված են ձեր բանկային քարտերը կամ այլ փաստաթղթեր, դրանք նույնպես հեռացրե՛ք։

Գաղտնիություն և զգուշություն. վերանայե՛ք գաղտնիության կարգավորումները սոցիալական մեդիայում, կայքերում և հավելվածներում, վերահսկե՛ք ձեր մասին տեղեկատվությունը, թաքցրե՛ք, փակե՛ք, սահմանափակե՛ք հասանելիությունը։ Խուսափե՛ք ձեր հասցեն, հեռախոսահամարը, էլեկտրոնային փոստը, ծննդյան ամսաթիվը հրապարակելուց։

Ահազանգում և տվյալների հեռացում. ստեղծե՛ք Google Alerts ձեր անվան, էլեկտրոնային փոստի հասցեի և այլ համապատասխան հիմնաբառերի համար: Այն կտեղեկացնի ձեր տվյալների նոր հիշատակման դեպքում։ Օգտագործե՛ք ծառայություններ, որոնք կօգնեն հեռացնել անձնական տվյալները միջնորդ կայքերից և առցանց գրանցամատյաններից: Մաքրե՛ք որոնումների պատմությունները և թխուկները (cookies), որոնք ձեր մուտքագրած տեղեկությունները պահպանում են տարբեր համակարգերում։

Հետևողականություն և հուսալիություն. օգտագործե՛ք միևնույն անունը տարբեր հարթակներում, որպեսզի նույնականացնեք ձեր առցանց ինքնությունը: Ուշադիր եղե՛ք, թե ինչ եք հրապարակում առցանց հարթակներում, քանի որ գործատուները, դեսպանատները, կրթական հաստատությունները ուսումնասիրում են թվային ոտնահետքերը: Պարբերաբար կրկնօրինակե՛ք ձեր կարևոր տվյալները՝ կորստից պաշտպանվելու համար:

Օրենք և իրավունք. ծանոթացե՛ք անձնական տվյալների պաշտպանության միջազգային նորմերին և փորձին։ Ուսումնասիրե՛ք «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքը։ Կարդացեք ցանկացած առցանց ծառայության օգտագործման պայմանները, դրույթները, գաղտնիության քաղաքականությունը մինչև գրանցվելը։

Վիկտորինաներ

Lorem ipsum dolor sit amet, consectetur adipiscing elit. Ut elit tellus, luctus nec ullamcorper mattis, pulvinar dapibus leo.

Lorem ipsum dolor sit amet, consectetur adipiscing elit. Ut elit tellus, luctus nec ullamcorper mattis, pulvinar dapibus leo.Lorem ipsum dolor sit amet, consectetur adipiscing elit. Ut elit tellus, luctus nec ullamcorper mattis, pulvinar dapibus leo.Lorem ipsum dolor sit amet, consectetur adipiscing elit. Ut elit tellus, luctus nec ullamcorper mattis, pulvinar dapibus leo.