8. Էթիկայի ու վարքի կանոններ

Էթիկայի ու վարքի
կանոններ

Ինչպես իրական, այնպես էլ առցանց կյանքում կան գրված և չգրված կանոններ։ Հաղորդակցվելիս շատ կարևոր է պահպանել այդ կանոնները, որոնք կոչվում են էթիկայի կանոններ, իսկ համացանցում ՝ ցանցային էթիկա (network ethics, այստեղից էլ՝ նեթիկետ)։

▶ Հիշե՛ք, որ սովորաբար գործ ունեք մարդու հետ։

▶ Հարգե՛ք դիմացինի ժամանակն ու հնարավորությունները:

▶ Պահե՛ք սեփական դեմքը, արժանապատվությունը:

▶ Եթե կարող եք, օգնե՛ք ուրիշներին:

▶ Մի՛ մտեք կոնֆլիկտի մեջ:

▶ Ձեր հնարավորությունները մի՛ չարաշահեք:

▶ Սովորե՛ք ներել ուրիշների սխալները:

Համացանցը լի է մանիպուլյացիայի և խաբեության ծուղակներով։ Առավել խնդրային է թվային ինքնության գողությունը կամ այսպես ասած՝ կրկնօրինակումը (քեթֆիշինգ)՝ շահադիտական նպատակներով։ Այն կարող է արվել ֆինանսական շահեր հետապնդելու նպատակով, բայց նաև ուղղված լինի թվային ինքնության ոչնչացմանն ու ստորացմանը։ Իհարկե, սա ոչ միայն նեթիկետի կոպիտ խախտում է, այլև կիբերհանցագործություն, որը հետապնդվում և պատժվում է գրեթե բոլոր երկրներում։

Յուրաքանչյուր երկիր ունի իր սեփական օրենսդրությունը և ենթաօրենսդրական ակտերը, որոնք կարգավորում են համացանցում հասարակական գործունեությունը և սոցիալական փոխհարաբերությունները։ Դրանցից շատերն անդրադառնում են ինքնության գողությանը, կիբերհանցագործություններին, անձնական տվյալների արտահոսքին, ատելության խոսքին և անհանդուրժողականությանը։

Անցում կատարելով չգրված օրենքների դաշտ (ինքնակարգավորում)՝ պետք է նշել, որ թվային ինքնության և հաղորդակցության ձևավորման ընթացքում էթիկական սկզբունքներին հետևելը կարևոր է վստահությունը և առցանց առողջ միջավայրը պահպանելու համար:

Հարգանք անձնական կյանքի գաղտնիության նկատմամբ. Միշտ հարգե՛ք անհատների թվային գաղտնիությունը. անձնական տեղեկությունները, լուսանկարները կամ հաղորդագրությունները պետք է հրապարակվեն նրանց համաձայնությամբ։ Բացառություն են միայն հանրությանը սպառնացող մեծ վտանգների, աղետների, սպասվող հանցագործությունների դեպքերով կատարվող բացահայտումները։ Ստացե՛ք համաձայնություն հատկապես անչափահասների նկարներ, տեղեկություններ հրապարակելուց առաջ:

Ազնվություն. Եղե՛ք անկեղծ և ազնիվ ձեր թվային ինքնության հարցում: Տեղեկատվության կեղծումը կարող է անվստահություն առաջացնել և վնասել ձեր թվային և անցանց հեղինակությանը:

Կիբերհարձակում և ոտնձգություն. Զերծ մնացե՛ք կիբերհարձակման, առցանց ոտնձգության կամ ատելության խոսքի ցանկացած ձևից։ Բարձրաձայնե՛ք նման անպատշաճ պահվածքի մասին։

Աղբյուրներ և գրագողություն. Բովանդակություն տարածելիս միշտ տրամադրե՛ք պատշաճ հղում և հարգե՛ք հեղինակային իրավունքները: Գրագողությունը և ուրիշների աշխատանքն օգտագործելը կարող է վնասել ձեր իսկ հեղինակությանը:

Թվային քաղաքացիություն. Եղե՛ք պատասխանատու թվային քաղաքացի՝ հաղորդում ներկայացնելով (report) անպատշաճ բովանդակության վերաբերյալ՝ անհրաժեշտության դեպքում օգնելով ուրիշներին և նպաստելով առցանց դրական միջավայրի ձևավորմանն ու պահպանմանը:

Հանդուրժողականություն և ներառականություն. Ընդունե՛ք բազմազանությունը և եղե՛ք ներառական ձեր առցանց շփումներում: Հարգե՛ք տարբեր տեսակետները և մշակութային դրսևորումները:

Խարդախություններ և խաբեություն. Զգույշ եղե՛ք առցանց խարդախություններից: Կրթե՛ք ինքներդ ձեզ և մյուսներին թվային խարդախություններից պաշտպանվելու համար: Խուսափե՛ք գաղտնի տվյալների հրապարակումից, ինչպիսիք են՝ գաղտնաբառերը, ֆինանսական տվյալները կամ տան հասցեները: Օգտագործե՛ք անվտանգ, եզակի գաղտնաբառեր և երկգործոն նույնականացում: Ձեր հաշիվների կորուստը կնպաստի նաև ձեր մտերիմների տվյալների կորստին։

Այսպիսով, թվային բնիկները մեծացել են արագ փոփոխությունների աշխարհում, և ոչ բոլորն ունեն թվային գրագիտության նույն մակարդակը: Շարունակական ուսուցումը կարևոր է գրագետ թվային ինքնությունը պահպանելու համար: Հավատարիմ մնալով էթիկայի այս չգրված օրենքներին՝ մենք կարող ենք ձևավորել դրական թվային ինքնություն և նպաստել ավելի գրագետ և հարգալից առցանց համայնք ունենալուն։

Վիկտորինաներ

Lorem ipsum dolor sit amet, consectetur adipiscing elit. Ut elit tellus, luctus nec ullamcorper mattis, pulvinar dapibus leo.

Lorem ipsum dolor sit amet, consectetur adipiscing elit. Ut elit tellus, luctus nec ullamcorper mattis, pulvinar dapibus leo.Lorem ipsum dolor sit amet, consectetur adipiscing elit. Ut elit tellus, luctus nec ullamcorper mattis, pulvinar dapibus leo.Lorem ipsum dolor sit amet, consectetur adipiscing elit. Ut elit tellus, luctus nec ullamcorper mattis, pulvinar dapibus leo.