1. Պատասխանատու մասնակցության տեսակները

Հայաստանի տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ձևավորումից ի վեր պատահել են դեպքեր, երբ համայնքապետարաններում տարբեր պաշտոնյաներ ճնշումներ էին գործադրում այն քաղաքացիների կամ հասարակական գործիչների նկատմամբ, որոնք ցանկանում էին մասնակցել նիստերին կամ քննարկումներին։ Սակայն, երբ ՏԻՄ օրենքով պարտադրվեց առցանց հեռարձակել ավագանու նիստերը, ստեղծվեց թվային մասնակցության հնարավորությունը։

Սա թելադրեց խաղի նոր կանոններ՝ բերելով թափանցիկություն, նոր հնարավորություններ, բայց նաև՝ նոր խնդիրներ ու մարտահրավերներ։ Օրինակ, ինչպես ավանդական՝ անձամբ մասնակցության պարագայում, այնպես էլ ուղիղ հեռարձակման ժամանակ հարց է առաջանում. ի՞նչ օգուտ կարող է տալ մասնակցությունը ՏԻՄ նիստերին։

Որևէ գործիքի կամ փոփոխության ազդեցությունը չափելու համար կարևոր է հարցնել. ի՞նչ կլիներ դրա բացակայության դեպքում, կամ ՝ ի՞նչ առավելություն տվեց դրա կիրառությունը։

Ի՞նչ կլիներ, եթե մենք՝ քաղաքացիներս, հնարավորություն չունենայինք տեղեկանալու մեր համայնքում կամ երկրում տեղի ունեցող իրադարձություններին, մասնակցելու, ասենք, համայնքային կամ համապետական ընտրություններին, չիմանայինք, թե ինչի վրա է ծախսվում մեր համայնքի կամ երկրի բյուջեն, ինչ որոշումներ են կայացնում ավագանու անդամներն ու պատգամավորները։

Թվային գործիքներն ու հաղորդակցման նոր ձևաչափերն էականորեն փոխել են հանրային մասնակցության ձևերը։ Տեխնիկական այս փոփոխություններն ունեցել են նաև բովանդակային ազդեցություն, ինչն էական է պատասխանատու մասնակցության համատեքստում։

Մինչև առավելության արդյունքներին անցնելը, սահմանենք մի քանի հասկացություններ՝ քաղաքացիական մասնակցություն, համայնքային մասնակցություն, որոնք, նույնիսկ, միմյանց փոխարեն են գործածվում որոշ դեպքերում։ Դիտարկենք նաև պատասխանատու մասնակցությունը, ինչպես նաև անդրադառնանք թվային (առցանց) և ավանդական ձևերին։

Քաղաքացիական մասնակցությունն

անհատների ակտիվ ներգրավվածությունն է իրենց համայնքների, քաղաքների, հասարակության և պետության կյանքում, ինչը նպաստում է համայնքի կամ ընդհանուր առմամբ, հասարակության բարօրությանը: 

Օրինակներն են՝ ընտրությունները, սոցիալական տարբեր խմբերի շահերի պաշտպանությունը, նույնիսկ՝ քաղաքացիական էական հարցերի մասին իրազեկումը։

Համայնքային մասնակցությունը

բնակիչների ակտիվությունն է համայնքային որոշումների կայացման հարցերում

Օրինակներն են՝ ավագանու նիստերին և կամ հանրային քննարկումներին, տեղական զարգացման նախաձեռնություններին մասնակցելը, համայնքային գործերում կամավոր աշխատանք կատարելը։

բնակիչների ակտիվությունն է
համայնքային որոշումների կայացման
հարցերում

Օրինակներն են՝ ավագանու նիստերին
և կամ հանրային քննարկումներին,
տեղական զարգացման
նախաձեռնություններին մասնակցելը,
համայնքային գործերում կամավոր
աշխատանք կատարելը։

Պատասխանատու մասնակցությունն

առնչվում է էթիկային և օրինապահությանը։
Պատկերացրեք՝ մասնակցում եք ՏԻՄ ընտրություններին, սակայն ծանոթ չեք թեկնածուների ծրագրերին, բարձրաձայնում եք որևէ համայնքային հարց, սակայն չեք հասցեագրում այն համապատասխան մարմիններին, հետևողական չեք գտնվում, թիրախավորում եք անձանց և ոչ թե պաշտոնյայի կամ քաղծառայողի անգործությունը։

Վիկտորինաներ

Lorem ipsum dolor sit amet, consectetur adipiscing elit. Ut elit tellus, luctus nec ullamcorper mattis, pulvinar dapibus leo.

Lorem ipsum dolor sit amet, consectetur adipiscing elit. Ut elit tellus, luctus nec ullamcorper mattis, pulvinar dapibus leo.Lorem ipsum dolor sit amet, consectetur adipiscing elit. Ut elit tellus, luctus nec ullamcorper mattis, pulvinar dapibus leo.Lorem ipsum dolor sit amet, consectetur adipiscing elit. Ut elit tellus, luctus nec ullamcorper mattis, pulvinar dapibus leo.