Թվային գործիքների հնարավորությունները չեն լուծում քաղաքացիական մասնակցության դրական արդյունքներ ստանալու հարցը։ Ըստ «Տեղական ինքնակառավարումը Հայաստանում. Հանրային իրազեկվածություն, հանրային մասնակցություն և հանրային գոհունակություն» հետազոտության, 2015 և 2019 թվականներին տեղական ինքնակառավարմանը ՀՀ քաղաքացիների մասնակցության ցուցանիշը գրեթե չի փոխվել՝ մնալով ցածր մակարդակի վրա։ Զգալի տեղաշարժեր չեն եղել նաև իրազեկվածության հարցում։
Օրինակ, 49%-ը (2019 թ.) չի ճանաչում իր համայնքի ավագանու առնվազն մեկ անդամի, 98%-ը չգիտի իր համայնքի բյուջեի չափը, 51%-ն է որոշ չափով բավարարված ՏԻՄ-երի աշխատանքից։
Մինչդեռ ավագանու անդամների, նրանց գործունեության, համայնքի բյուջեի մասին տեղեկությունները պարտադիր հրապարակվում են համայնքների պաշտոնական կայքէջերում։
Ինչպես տեսնում ենք, թվային (առցանց) մասնակցությունը չի փոխարինում, այլ միայն լրացնում է ավանդական մասնակցությանը։ Այն կարող է օգնել. հարմարավետ է, արագ, ներառական, բայց գլխավորն, իհարկե, ներգրավված լինելու աստիճանն է։
Միաժամանակ, թվային գործիքների կիրառությունը որոշ դեպքերում նույնիսկ կարող է «վնաս տալ»՝ նվազեցնելով ֆիզիկական մասնակցություն պահանջող գործողությունների արդյունավետությունը։
2 «Տեղական ինքնակառավարումը Հայաստանում. Հանրային իրազեկվածություն, հանրային մասնակցություն և հանրային գոհունակություն» հետազոտություն
Օրինակ, 2023 թ.-ի սեպտեմբերին գրանցվեց Երևանի ՏԻՄ ընտրությունների մասնակցության նկատելի ցածր ցուցանիշ. ընտրելու իրավունք ունեցող 824.250 քաղաքացիներից քվեարկությանը մասնակցել էր միայն 234.442-ը։ Այսինքն, ընտրություններին մասնակցել է միայն քաղաքացիների 28,44 տոկոսը։
Lorem ipsum dolor sit amet, consectetur adipiscing elit. Ut elit tellus, luctus nec ullamcorper mattis, pulvinar dapibus leo.
Lorem ipsum dolor sit amet, consectetur adipiscing elit. Ut elit tellus, luctus nec ullamcorper mattis, pulvinar dapibus leo.Lorem ipsum dolor sit amet, consectetur adipiscing elit. Ut elit tellus, luctus nec ullamcorper mattis, pulvinar dapibus leo.Lorem ipsum dolor sit amet, consectetur adipiscing elit. Ut elit tellus, luctus nec ullamcorper mattis, pulvinar dapibus leo.