Եկեք վերադառնանք իրականություն և անդրադառնանք մասնակցության գաղափարի ամենակարևոր հատկանիշին. այն ոչ թե միատեսակ և միանգամյա քայլ է, այլ բազմաբովանդակ և շարունակական գործընթաց։ Համոզվելու համար ուսումնասիրեք Աղստև գետի մաքրմանն ու պահպանմանն ուղղված քաղաքացիական գործունեության օրինակը (Հավելված 3)։
Հընթացս պետք է հիշել, որ քաղաքացիների մասնակցության ազդեցությունը որոշիչ է ոչ միայն համայնքային ծառայությունների արդյունքների գնահատման փուլում, այլև հենց գործընթացի մեկնարկից սկսած։
Օրինակ, աղբահանության վերաբերյալ քաղաքացիների կարծիքը հարցնելուց բացի, պետք է հենց համակարգի ներդրման փուլում ծանոթանալ բնակիչների կարիքներին ու դիտարկումներին մատուցվող ծառայության վերաբերյալ։ Այս դեպքում հավանական է, որ մարդիկ պատասխանատու մասնակցություն կունենան, կաջակցեն համայնքին, կապահովեն հանրային վերահսկողություն։
Ամփոփելով նշենք, որ պատասխանատու մասնակցությունը աշխատատար ու ջանքեր պահանջող գործընթաց է։ Այն պահանջում է հմտություններ, համարձակ քայլեր, շարունակական աշխատանք։
Երբեմն միայն այսպես է հնարավոր իրականացնել դրական փոփոխություն մեր շրջապատում։ Իսկ այդ ճանապարհին ձեռք բերված գիտելիքն ու փորձն էլ մնում են մեզ «նվեր», որպես հավելյալ արդյունք՝ անձնական կամ մասնագիտական աճի համար։
Lorem ipsum dolor sit amet, consectetur adipiscing elit. Ut elit tellus, luctus nec ullamcorper mattis, pulvinar dapibus leo.
Lorem ipsum dolor sit amet, consectetur adipiscing elit. Ut elit tellus, luctus nec ullamcorper mattis, pulvinar dapibus leo.Lorem ipsum dolor sit amet, consectetur adipiscing elit. Ut elit tellus, luctus nec ullamcorper mattis, pulvinar dapibus leo.Lorem ipsum dolor sit amet, consectetur adipiscing elit. Ut elit tellus, luctus nec ullamcorper mattis, pulvinar dapibus leo.