3. Ազդեցության խմբեր՝ ըստ լսարանի

ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԽՄԲԵՐ՝
ԸՍՏ ԼՍԱՐԱՆԻ

Մենք արդեն ինֆլուենսերներին բաժանեցինք խմբերի՝ ըստ իրենց գործունեության ոլորտի։ Բայց նրանք նաև դասակարգվում են՝ ըստ հետևորդների թվի, լսարանի ներգրավվածության և մի քանի այլ չափանիշների։ 

Մակրոինֆլուենսերներ

Նրանք ունեն 100.000 և ավել հետևորդներ։ Նրանց կարծիքը կարող է ուժեղ ներգործել լսարանի վրա: Հաճախ համագործակցում են խոշոր ընկերությունների հետ, ազդում են սպառողների որոշումների վրա:

Հայաստանում մակրոինֆլուենսերները հիմնականում հեռուստատեսային աստղերն են, որոնք սոցիալական հարթակներում` շնորհիվ իրենց հեռուստատեսային կարիերայի, հավաքել են հետևոդների մեծ «բանակ», ինչպես օրինակ, Գարիկ Պապոյանը (@garikpapoyan), Մկրտիչ Արզումանյանը (@mkrtich. arzumanyan)։ 

Միկրոինֆլուենսերներ

Նրանք ունեն 10-ից 100.000 հետևորդներ։ Չնայած լսարանն ավելի փոքր է, բայց նրանց հանդեպ վստահությունը երբեմն կարող է ավելի մեծ լինել։ Առաջարկները կարող են ավելի անձնավորված լինել, ավելի լավ ազդել։

Հայաստանյան վիրտուալ սոցիալական հարթակը հիմնականում միկրոինֆլուենսերներինն է՝ Անի Արզումանյան (@anii.arzumanyan) Ռաֆիկ Համբարձումյան (@haydalek), Նահապետ Արշակյան (@nahapetarshakyan), Նելլի Վահանյան (@nellieme)։

Նանոինֆլուենսերներ

Մինչև 5.000 հետևորդներ ունեցողներ։ Նրանց կարծիքներն ու առաջարկությունները կարող են առանցքային լինել կոնկրետ թեմայով հետաքրքրված լսարանի համար: «Նեղ մասնագիտական» ինֆլուենսերները սովորաբար ունեն ավելի նվիրված և ներգրավված լսարան: Նանոինֆլուենսերների օրինակ է Գագիկ Սմբատյանը (@gio_evn)։

Աշխարհահռչակ շատ ընկերություններ ինֆլուենսերների հետ աշխատանքը չեն սահմանափակում միայն մակրոինֆլուենսերներով։ Օրինակ, Adidas ընկերությունն արդեն սկսել է ակտիվ համագործակցություն միկրոինֆլուենսերների հետ։ Ըստ Adidas-ի ուսումնասիրությունների՝ միկրոինֆլուենսերներն ավելի մեծ հետաքրքրություն են առաջացնում իրենց լսարանում։

Եվ մի «բայց»...

Կարելի է հիմա հետևություն անել. գուցե պետք չէ՞ ձգտել մեծ թվով հետևորդների, այլ պարզապես սիրելի թեման կամ գործը շարունակել նվիրված, բայց փոքր լսարանի հետ և հասնել ցանկալի արդյունքի։ 

Վիկտորինաներ

Lorem ipsum dolor sit amet, consectetur adipiscing elit. Ut elit tellus, luctus nec ullamcorper mattis, pulvinar dapibus leo.

Lorem ipsum dolor sit amet, consectetur adipiscing elit. Ut elit tellus, luctus nec ullamcorper mattis, pulvinar dapibus leo.Lorem ipsum dolor sit amet, consectetur adipiscing elit. Ut elit tellus, luctus nec ullamcorper mattis, pulvinar dapibus leo.Lorem ipsum dolor sit amet, consectetur adipiscing elit. Ut elit tellus, luctus nec ullamcorper mattis, pulvinar dapibus leo.