4. Գրված և չգրված օրենքներ

ԳՐՎԱԾ ԵՎ ՉԳՐՎԱԾ
ՕՐԵՆՔՆԵՐ

Ինֆլուենսերի մարքեթինգը, ինչպես բիզնեսի ցանկացած այլ բնագավառ, ենթակա է տարբեր էթիկական և իրավական կարգավորումների: Ահա որոշ հիմնական մոտեցումներ, որոնց արժե հետևել:

Թափանցիկություն և ազնվություն

Ինֆլուենսերը պետք է ազնվորեն տեղեկացնի՝ արդյոք վճարվում է գովազդի համար կամ ապրանքանիշի հետ համագործակցելու դեպքում, թե ոչ։ Թաքնված գովազդը կարող է հանգեցնել հետևորդների կորստի։ 

Վստահություն

Ինֆլուենսերը պետք է չչարաշահի լսարանի վստահությունը: Առաջարկները, կոչերը, ակնարկները պետք է լինեն անկեղծ՝ հիմնված իրական փորձի վրա: 

Պատասխանատվություն

Ինֆլուենսերը պետք է գիտակցի սեփական պատասխանատվությունը ապրանքներ ու ծառայություններ առաջարկելիս: Գովազդային արշավները չպետք է մոլորեցնեն սպառողներին:

Վարք և շնորհք

Ինֆլուենսերը պետք է հարգի սոցիալական և մշակութային նորմերը՝ խուսափելով վիրավորական կամ խտրական բովանդակությունից: Չիմանալով մշակութային կամ կրոնական նորմերը՝ ինֆլուենսերը կարող է ասել կամ տրամադրել տեղեկություն, որը կարող է դիտարկվել որպես կրոնական զգացմունքների հանդեպ անարգանք։

Գովազդային նշում

Հայաստանի Հանրապետությունում դեռևս չկա նման օրենք, բայց շատ երկրներում ինֆլուենսերներից արդարացիորեն պահանջում են մակնշել գովազդային կամ հովանավորվող բովանդակությունը: Սա կարող է արվել հեշթեգներով՝ #ad կամ #sponsored: 

Տվյալների պաշտպանություն

Ինֆլուենսերները կարող են որևէ կերպ նույնականացնել իրենց հետևորդներին, իմանալ անձնական տվյալները։ Բայց կարևոր է հետևել անձնական/ անհատական տվյալների պաշտպանության օրենսդրությանը, ինչպիսին է GDPR-ը Եվրոպայում։

GDPR-ը (Տվյալների պաշտպանության ընդհանուր կանոնակարգ) Եվրոպական միության օրենսդրությունն է, որը նախատեսված է ԵՄ քաղաքացիների անձնական տվյալների պաշտպանության համար: Այն սահմանում է անձնական տեղեկատվության հավաքագրման, պահպանման, մշակման և պաշտպանության կանոններ՝ պահանջելով օգտատերերի համաձայնությունը՝ դրանք օգտագործելու և այդ տվյալների նկատմամբ վերահսկողություն ապահովելու համար: GDPR-ը նաև պարտավորեցնում է ընկերություններին տեղեկացնել տվյալների անվտանգության խախտումների մասին և ապահովել հավաքագրված տվյալների մասին տեղեկատվության հասանելիություն: 

Հեղինակային իրավունք

Ինֆլուենսերին չպատկանող բովանդակության օգտագործումը (օրինակ, երաժշտություն, պատկերներ) կարող է խախտել հեղինակային իրավունքները: Պետք է նկատի ունենալ այս հանգամանքը, թույլտվություն ստանալ կամ օգտագործել բաց աղբյուրներ, նյութեր։

Սպառողների խաբեություն

Սպառողների խաբեության ցանկացած ձև, օրինակ՝ մեկնաբանությունների կեղծումը կամ թաքնված ֆինանսական շահեր հետապնդելը կարող են պատասխանատվություն առաջացնել՝ սպառողների պաշտպանության օրենսդրությանը համապատասխան։

Բովանդակության կարգավորում

Կան օրենքներ և կանոնակարգեր բովանդակության ազդեցության վերաբերյալ։ Անպատշաճ, վնասակար բովանդակությունը կարող է առաջացնել իրավական հետևանքներ։

Երեխաների և դեռահասների գործոն

Որոշ ընկերություններ և բիզնեսի տեսակներ (ալկոհոլ, խաղադրույքներ) ունեն խիստ սահմանափակումներ գովազդային արշավներում երեխաների մասնակցությամբ բովանդակություն ստեղծելու համար: Երեխաների հետ աշխատող կամ երիտասարդ լսարան ունեցող ինֆլուենսերը պետք է պահպանի այդ չափանիշները:

Lorem ipsum dolor sit amet, consectetur adipiscing elit. Ut elit tellus, luctus nec ullamcorper mattis, pulvinar dapibus leo.

Lorem ipsum dolor sit amet, consectetur adipiscing elit. Ut elit tellus, luctus nec ullamcorper mattis, pulvinar dapibus leo.Lorem ipsum dolor sit amet, consectetur adipiscing elit. Ut elit tellus, luctus nec ullamcorper mattis, pulvinar dapibus leo.Lorem ipsum dolor sit amet, consectetur adipiscing elit. Ut elit tellus, luctus nec ullamcorper mattis, pulvinar dapibus leo.