7.2 Ձեր գործիքների դարակը

ՁԵՐ ԳՈՐԾԻՔՆԵՐԻ ԴԱՐԱԿԸ

Ներկայացնենք մի քանի ծրագրեր, որոնք կօգնեն որակյալ բովանդակություն ստեղծել։ Հաշվի առեք, որ դրանց մի մասի ծառայությունները միայն մասամբ են անվճար։

Օգտագործե՛ք Call-To-Action (CTA)

CapCut (անվճար)
VN (անվճար)
Videoleap (մասամբ անվճար)
Blackmagic Cam (անվճար)

Պատկերների մշակում ՝

Picsart (անվճար)
Snapseed (անվճար)
ReLens (անվճար)
Photoleap (անվճար)

Այս Telegram bot-երը կօգնեն սոցիալական հարթակներում մի քանի հիմնական հարց կարգավորել

@wmarkbot-ը նկարին կավելացնի ջրանիշ (watermark) կամ տեքստ: Բոտը շատ օգտակար է հեղինակային իրավունքները ընդգծելու համար. մրցակիցները ստիպված կլինեն վերահրապարակելիս տարածել ձեր տարբերանշանը։

@amplifrbot–ը կպլանավորի հրապարակումներն Instagram-ում և դրա հետ համագործակցող հարթակներում: Դուք բոտին ուղարկում եք տեքստ, նկար կամ հոլովակ, ընտրում եք հրապարակման օրն ու ժամը, և ձեր էլեկտրոնային հեզ ու խոնարհ օգնականը հրապարակում է այն, նաև տրամադրում հաշվետվություն օրվա, շաբաթվա կամ ամսվա դիտումների մասին։ Եթե գրաֆիկներին ծանոթ չեք, կբացատրի, թե ինչ են նշանակում ներկայացված ցուցանիշները, կներկայացնի հաշվետվության և Excel տարբերակով այն ներբեռնելու հղումը

@getlikersbot–ը կորոշի հավանումների հիման վրա կազմակերպվող մրցույթների հաղթողներին: Դուք բոտին ուղարկում եք Instagram-ի հրապարակման հղումը և 5-10 րոպեից ստանում հավանումների մասին ամբողջական տեղեկություն, որից հետո հաղթողին կարող եք ինքներդ ընտրել կամ դիմել բոտին։ Նա կընտրի պատահականության սկզբունքով։

@Soberubot-ը կհավաքի տվյալներ ինստագրամյան էջի հետևորդների մասին: Դուք բոտին տրամադրում եք էջի հղումը, և բոտը տալիս է օգտանունների (login) կամ ID-ների ցուցակը:

@SaveAsBot-ը կօգնի ներբեռնել հոլովակներն այլ սոցիալական հարթակներից: Այս բոտը նույնիսկ կհեռացնի սոցիալական հարթակների տարբերիչ նշանը՝ watermark-ը:

Lorem ipsum dolor sit amet, consectetur adipiscing elit. Ut elit tellus, luctus nec ullamcorper mattis, pulvinar dapibus leo.

Lorem ipsum dolor sit amet, consectetur adipiscing elit. Ut elit tellus, luctus nec ullamcorper mattis, pulvinar dapibus leo.Lorem ipsum dolor sit amet, consectetur adipiscing elit. Ut elit tellus, luctus nec ullamcorper mattis, pulvinar dapibus leo.Lorem ipsum dolor sit amet, consectetur adipiscing elit. Ut elit tellus, luctus nec ullamcorper mattis, pulvinar dapibus leo.