Հուզական կոչերը հաճախ օգտագործվում են սպառողների դատողությունները խեղաթյուրելու համար: Դրանցից են, օրինակ, «մատաղի փող», «երեխայի վիրահատության փող», «տուն հասնելու տրանսպորտի փող» և այլ արտահայտությունները, որոնք ուղեկցվում են կամ սրտաճմլիկ հիմնավորումներով կամ մի հանգուցալուծող նախադասությամբ՝ «ձեր արած ամենափոքր ներդումից անգամ որոշ տոկոս կօգտագործվի բարեգործական նպատակով»։
Զգացմունքների մոլորության կոչը հաճախ օգտագործվում է առօրյա կյանքում։ Այն արդյունավետ աշխատում է քննադատական մտածողության բացակայության դեպքում, քանի որ զգացմունքները խոչընդոտում են վերլուծելու մեր կարողությանը կամ ցանկությանը: Արդյունքում, հաճախ եզրահանգումներ ենք անում ՝ հիմնվելով բացառապես փաստարկի առաջացրած զգացողությունների, ոչ թե տրամաբանական մտածողության վրա։
Մարդիկ ունեն բազում վախեր և մտահոգություններ՝ մահվան, հիվանդության, անվտանգության, եկամուտների կորստի, ծերացման և այլ թեմաներով։ Մարդը հակված է պարզունակ և ոչ տրամաբանորեն արձագանքել, եթե այս վախերից մեկն ակտիվանում է։ Նման հնարքներ գործածողները, հստակ գիտակցելով, ներկայանում են որպես սուպերհերոսներ՝ այս սպառնալիքներից մեզ պաշտպանողներ և փրկողներ։ Քաղաքական գործիչներն օգտագործում են այս մոլորությունը հատկապես քարոզարշավներից և ընտրություններից առաջ։ Մեդիան նույնպես ակտիվորեն տարածում և հատուկ կիրառում է խայծ վերնագրեր՝ «շտապ», «հույժ գաղտնի», «մեծ սկանդալ» արտահայտություններ, հուզիչ նկարներ, վախեցնող, սարսափեցնող լուրեր։
Եթե մեդիան ցանկանում է, որ ազդվես, նյարդայնանաս, այլայլվես, ուրեմն անտեսում է քո դատելու ու վերլուծելու կարողությունները։ Մի կողմ թողե՛ք զգացմունքները և ուսումնասիրե՛ք փաստերն ու տեղեկությունները:
Lorem ipsum dolor sit amet, consectetur adipiscing elit. Ut elit tellus, luctus nec ullamcorper mattis, pulvinar dapibus leo.
Lorem ipsum dolor sit amet, consectetur adipiscing elit. Ut elit tellus, luctus nec ullamcorper mattis, pulvinar dapibus leo.Lorem ipsum dolor sit amet, consectetur adipiscing elit. Ut elit tellus, luctus nec ullamcorper mattis, pulvinar dapibus leo.Lorem ipsum dolor sit amet, consectetur adipiscing elit. Ut elit tellus, luctus nec ullamcorper mattis, pulvinar dapibus leo.