Դավադրության տեսությունները պատումներ են, որ պարզունակ ձևով բացատրում են բարդ իրադարձությունները` մեղքը բարդելով որևէ փոքր, բայց զորեղ ու չարամիտ մարդկանց խմբի վրա։ Դրանք առավել ակտիվ տարածվում են ճգնաժամային պահերին։
ԴՏ-ները հաճախ ճամփորդում են երկրից երկիր՝ պահպանելով հիմնական միտքը, բայց ձեռք բերելով տվյալ երկրին հատուկ համատեքստ։
Թե՛ ընդդիմադիրները, թե՛ իշխանավորները դավադրության տեսությունները օգտագործում են որպես տեղեկատվական զենք քաղաքական պայքարում առավելության հասնելու համար։
Ժամանակակից մեդիան և հատկապես սոցցանցերը «օգնում» են ապատեղեկատվությունը, դավադրության տեսությունները և այլ անհիմն տեղեկություններ հասցնել լայն զանգվածների։
Պատճառները մի քանիսն են.
▶ Սոցցանցերը ստեղծում են արձագանքող սենյակներ, որտեղ օգտատերերը չեն տեսնում իրենց կարծիքին հակառակ տեղեկություն։ ▶ Սոցցանցերում նույնիսկ ինչ-որ անհայտ փոքր խմբից դուրս եկած լուսանցքային տեղեկությունը կարող է վիրուսային տարածում ստանալ։ ▶ Սոցցանցերում տեղեկության հավաստիությունը չի ստուգվում։
Դավադրության տեսությունների ծուղակը չընկնելու համար կարելի է հետևել մեդիագրագիտության ընդհանուր կանոններին.
▶ Ուշադրություն դարձրո՛ւ, թե ով է հեղինակը։ ▶ Խուսափի՛ր խայծ վերնագրերից և լոկ սենսացիոն պնդումներից: ▶ Համոզվի՛ր, որ հեղինակի արած հետևությունները բխում են նրա թվարկած փաստերից։ ▶ Ուշադի՛ր եղիր մանրուքներին և մի՛ ընդունիր ասվածը հալած յուղի տեղ։ ▶ Օգտագործի՛ր քննադատական մտածողությունը, բայց մի՛ եղիր կասկածամիտ։
Lorem ipsum dolor sit amet, consectetur adipiscing elit. Ut elit tellus, luctus nec ullamcorper mattis, pulvinar dapibus leo.
Lorem ipsum dolor sit amet, consectetur adipiscing elit. Ut elit tellus, luctus nec ullamcorper mattis, pulvinar dapibus leo.Lorem ipsum dolor sit amet, consectetur adipiscing elit. Ut elit tellus, luctus nec ullamcorper mattis, pulvinar dapibus leo.Lorem ipsum dolor sit amet, consectetur adipiscing elit. Ut elit tellus, luctus nec ullamcorper mattis, pulvinar dapibus leo.