2. Թվային ինքնություն

Թվային
ինքնություն

Հիմա մեր ինքնությունը չի սահմանափակվում միայն ֆիզիկական աշխարհով: Մեր կերպարը կամ եսը կառուցում ենք նաև մեր առցանց գործողությունների, ստեղծած կամ տարածած տեղեկատվության միջոցով: Ինչպես անձամբ ներկա ենք լինում որևէ շրջապատում և պատմում մեր մասին, ցույց տալիս լուսանկարներ, կիսվում հետաքրքրություններով, ճիշտ այդպես էլ ձևավորում ենք թվային ինքնություն այն առցանց միջավայրում, որտեղ «ապրում ենք»:

Թվային ինքնության բաղադրիչները շատ են։
Դիտարկենք մի քանիսը:

Սոցիալական մեդիայի հաշիվներ. Facebook-ը, X-ը, Instagram-ը, LinkedIn-ը, YouTube-ը, TikTok-ը, Google-ը կարևոր դեր են խաղում մեր թվային ինքնության ձևավորման գործում: Այս հարթակներում մենք կիսվում ենք թարմացումներով, լուսանկարներով և հաղորդակցվում ուրիշների հետ։ Այս գործողությունների ամբողջությունը ձևավորում է թվային կերպարը:

Առցանց վարքագիծ. Փոխազդեցությունները և հաղորդակցությունը, հրապարակած և տարածած բովանդակությունը, թվային վարքն ընդհանրապես, ձևավորում են ինքնության մասին դրական կամ բացասական պատկերացումներ, արտացոլում մեր անհատականությունը, արժեքները և հետաքրքրությունները:

Առցանց բովանդակություն. Բլոգային գրառումները, հանրագրերը, հոդվածները, տեսանյութերը ևս թվային ինքնության մաս են։ Մենք ցուցադրում ենք մեր կարողությունները, փորձը, ստեղծագործական ունակությունները։ Դրանք շատ բան կարող են պատմել մեր մասին։ 

Lorem ipsum dolor sit amet, consectetur adipiscing elit. Ut elit tellus, luctus nec ullamcorper mattis, pulvinar dapibus leo.

Lorem ipsum dolor sit amet, consectetur adipiscing elit. Ut elit tellus, luctus nec ullamcorper mattis, pulvinar dapibus leo.Lorem ipsum dolor sit amet, consectetur adipiscing elit. Ut elit tellus, luctus nec ullamcorper mattis, pulvinar dapibus leo.Lorem ipsum dolor sit amet, consectetur adipiscing elit. Ut elit tellus, luctus nec ullamcorper mattis, pulvinar dapibus leo.