Թվային դարաշրջանում անհատները հաճախ նավարկում են երկու տարբեր՝ իրական և վիրտուալ աշխարհներում.
Անցանց ինքնություն. մեր ամենօրյա, կենցաղային, մասնագիտական, սոցիալական և մշակութային գործողությունների համալիրը, մեր կայացրած որոշումներն ու առաքելությունը։
Առցանց ինքնություն. ձևը և բովանդակությունը, որով ներկայանում ենք սոցիալական հարթակներում և մեդիայում: Այստեղ ընկալվում ենք մեր առցանց հետաքրքրություններին և արժեքներին համապատասխան։
Ուսումնասիրենք այս երկուսի փոխազդեցությունն ու մարտահրավերները։
Ներդաշնակում. որոշ անհատներ հեշտությամբ ինտեգրում են իրենց անցանց ինքնությունը թվային տիրույթ և արդյունավետ ներկայանում:
Կոնֆլիկտ. ներդաշնակությանը հակառակ, որոշ օգտատերեր ստեղծում են ներքին հակադրություն իրենց եսի և առցանց ներկայության միջև։ Պատճառները կարող են լինել մարդու հոգեկերտվածքը, հասարակական կարծիքն ու թելադրանքը։ Շատերը նախընտրում են առցանց միջավայրում երևալ ավելի լավը, նույնիսկ իդեալական, և սա հասկանալի է։ Նման հակասությունները երբեմն հանգեցնում են անձի ինքնարտահայտման ճգնաժամի և երկվության։
Հեղինակության/համբավի և իսկության/նույնականության տեսանկյունից շատ կարևոր է ներդաշնակումը։ Մեր գործողությունների պատասխանատվությունը նպաստում է դրական համբավ ունենալուն։ Նույնականությունը վստահություն է ներշնչում և խթանում իրական, կայուն կապերի և շփումների ստեղծումը։
Lorem ipsum dolor sit amet, consectetur adipiscing elit. Ut elit tellus, luctus nec ullamcorper mattis, pulvinar dapibus leo.
Lorem ipsum dolor sit amet, consectetur adipiscing elit. Ut elit tellus, luctus nec ullamcorper mattis, pulvinar dapibus leo.Lorem ipsum dolor sit amet, consectetur adipiscing elit. Ut elit tellus, luctus nec ullamcorper mattis, pulvinar dapibus leo.Lorem ipsum dolor sit amet, consectetur adipiscing elit. Ut elit tellus, luctus nec ullamcorper mattis, pulvinar dapibus leo.