9. Գաղտնիության և անվտանգության հարցեր

Գաղտնիության և
անվտանգության հարցեր

Թվային աշխարհում գաղտնիությունն ու անվտանգությունը առաջնային են, դրա համար էլ առավել մանրամասն դիտարկենք մի քանի բաղադրիչներ. էլեկտրոնային փոստ, ֆինանսաբանկային, առցանց ծառայությունների, գործիքների հաշիվներ և բազմաթիվ այլ թվային հարթակներ, որտեղ առկա են մեր անձնական տվյալները:

Թվային ինքնության գողություն (սփուֆինգ). Թվային ինքնության գողությունը չարամիտ գործողություն է, երբ ինչ-որ մեկը գողանում է մեր անձնական տվյալները, ինչպիսիք են օգտանունները, գաղտնաբառերը, լուսանկարները, ֆինանսական տվյալները և ներկայանում մեր անունից։ Սա կարող է հանգեցնել չարտոնված մուտքի, խարդախության, հեղինակության լուրջ վնասի:

Ֆիշինգային հարձակումներ. Հանցագործները ստեղծում են խաբուսիկ էլեկտրոնային նամակներ կամ օրինական ծառայությունները նմանակող կայքեր: Նրանց նպատակն է խաբել անհատներին, բացահայտել զգայուն տեղեկություններ, ինչպիսիք են մուտքի կամ անձնական տվյալները: Վերջիններս, սովորաբար, կապ են հաստատում էլեկտրոնային փոստի միջոցով և տեղեկացնում ժառանգության կամ վիճակախաղում հաղթելու մասին։

Կիբերբուլլինգ. Թվային հաղորդակցության գործիքների (բջջային հեռախոս, պլանշետ, համակարգիչ, համացանց և այլն) օգտագործումն է անձին կամ մի խումբ անձնանց նվաստացնելու, վիրավորելու, հետապնդելու, էմոցիոնալ և հոգեբանական ճնշման ենթարկելու, սպառնալու, նյութական վնաս պատճառելու համար: Հետևանքներն ու տեսակները կարող են խիստ վնասակար լինել. ֆիզիկական վնաս, ինքնասպանության դրդում, քեթֆիշինգ (այլ կերպ՝ անձնական տեղեկություններ կորզել), սեքսթինգ (սեռական բնույթի լուսանկարների, պատկերների միջոցով ծաղրել, շփոթեցնել, բարոյապես վնասել անձին), դոքսինգ (հասցեն, անհատական համարը, անձնագրի տվյալները, բանկային հաշվեհամարը հանրայնացնել)։

Սմիշինգ (անգլ.՝ Smishing). «Էսեմէս» և «ֆիշինգ» բառերի համադրությունն է, որի դեպքում բջջային հեռախոսով տեքստային հաղորդագրություններ են ուղարկում հղումներով, որոնք բացելու դեպքում մարդիկ տարբեր խարդախությունների զոհ են դառնում։ Սովորաբար, տեքստային հաղորդագրություններում նշված է, որ դրանք կարևոր կազմակերպությունից են՝ ձեր բանկը, բջջային հեռախոսակապի ընկերությունը և այլն։

Ֆարմինգ. Կիբեռհարձակման տեսակ է, երբ օգտատիրոջը որևէ կայքից «տեղափոխում են» դեպի վտանգավոր կրկնօրինակ կայքը՝ նրանից կորզելով տվյալներ։

Այս վտանգներից խուսափելու համար անհրաժեշտ է նախաձեռնել թվային անվտանգությանն ուղղված գործողություններ:

Ուժեղ գաղտնաբառեր. Օգտագործե՛ք ուժեղ (թիվ, տառ, նիշ համակցությամբ) գաղտնաբառեր ձեր առցանց հաշիվների համար և հնարավորության դեպքում միացրեք երկգործոն նույնականացումը (2FA):

Ֆիշինգի կանխարգելում. Ստուգե՛ք նամակներ ու հաղորդագրություններ ուղարկողի իսկությունը և խուսափե՛ք կասկածելի հղումներից կամ հավելվածներ ներբեռնելուց:

Ծրագրային թարմացումներ. Ձեր սարքերը և ծրագրակազմը արդիական պահե՛ք և թարմացրե՛ք՝ համաձայն ստացվող ծանուցումների։

Գաղտնիության կարգավորումներ. Վերանայե՛ք գաղտնիության կարգավորումները սոցիալական մեդիա հարթակներում և այլ առցանց հաշիվներում ՝ սահմանափակելու լայն լսարանին հասանելի տեղեկատվությունը:

VPN-ներ և կոդավորված հաղորդակցություն. Վիրտուալ մասնավոր ցանցերը (VPN) ձեր առցանց հաղորդակցությունն ու տվյալները պաշտպանելու համար են։ Ուսումնասիրեք end-to-end գաղտնագրման տեսակը, որով միայն ձեր ընտրած հասցեատերերը կարող են տեսնել ձեր հաղորդագրությունները:

Հակավիրուսներ, պատնեշ և անվտանգ wi-fi. Տեղադրե՛ք հեղինակավոր հակավիրուսային ծրագրեր, միացրե՛ք ձեր սարքերի firewall-ը (պատնեշ)՝ արգելափակելու չարտոնված մուտքերը, օգտագործե՛ք անվտանգ, գաղտնաբառով պաշտպանված Wi-Fi ցանցեր, խուսափե՛ք անապահով ցանցերին միանալուց։

Միևնույն ժամանակ օգնեք ընկերներին և ընտանիքին հասկանալ թվային անվտանգության կարևորությունը: Խրախուսե՛ք հայտնել ցանկացած կասկածելի գործունեության կամ կիբեռհարձակման մասին։ Այս կանոններին հետևելով՝ մենք կարող ենք վերահսկել մեր թվային ինքնությունը և մեղմել հնարավոր ռիսկերը։

Lorem ipsum dolor sit amet, consectetur adipiscing elit. Ut elit tellus, luctus nec ullamcorper mattis, pulvinar dapibus leo.

Lorem ipsum dolor sit amet, consectetur adipiscing elit. Ut elit tellus, luctus nec ullamcorper mattis, pulvinar dapibus leo.Lorem ipsum dolor sit amet, consectetur adipiscing elit. Ut elit tellus, luctus nec ullamcorper mattis, pulvinar dapibus leo.Lorem ipsum dolor sit amet, consectetur adipiscing elit. Ut elit tellus, luctus nec ullamcorper mattis, pulvinar dapibus leo.