Աղստև գետը՝ պատասխանատու մասնակցության թիրախում

 

Աղստև գետը՝ պատասխանատու մասնակցության թիրախում

Տավուշի մարզի Իջևան և մի քանի այլ համայնքներով է հոսում Աղստև գետը, որն աղբատար-կոյուղու էր վերածված հենց այդ բնակավայրերում։ 2018 թ․-ին Իջևանի ԻնֆոՏունը սկսեց հանրային արշավ՝ ընդդեմ գետի աղտոտման։ Շտապելով ցույց տանք Աղստևի «առաջ և հետո» լուսանկարները և ներկայացնենք պատմությունը։Իջևանի ինֆոտան արշավը մի քանի բաղադրիչներ ուներ․հետազոտությունների, հարցումների իրականացում, դրանց արդյունքների հանրայնացում, օրենքների ուսումնասիրություն, պաշտոնական հարցումներ Իջևանի համայնքապերան, Ոստիկանություն, հանրային քննարկումներ, հարցի քննարկում  ավագանու ընտրությունների նախնտրական բանավեճում։ Ակտիվորեն օգտագործվեցին Facebook  հարթակի թվային տարբեր գործիքներ՝ հեշթեգ (hastag), թեգ (tagging), տարածում (share), ուղիղ հեռարձակումներ (live) և այլն։Այս ամենին միացան բլոգերներ, երիտասարդներ, պետական պաշտոնյաներ,  հանրային կարծիք ձևավորողներ, հասարակական կազմակերպություններ։ ԶԼՄ-ները սկսեցին լուսաբանել և հանրայնացնել արշավը։ Քաղաքացիները սկսեցին մասնակցել հանրային քննարկումներին, արձանագրել խախտումները և հրապարակել սոցիալական հարթակներում։ Կային նաև պասիվ մասնակիցներ, որոնք պարզապես սեղմում էին հավանումների և տարածումների կոճակները՝ ավելացնելով տեսանելիությունը։

Լուծումներ սկսեցին հստակ ուրվագծվել։ Իջևանի համայնքապետարանն  գործնական քայլեր ձեռնարկեց, հարցը դարձրեց  օրակարգային։ COVID19 համավարակից և 2020 թ-ի սեպտեմբերին Ադրբեջանի սանձազերծած 44-օրյա պատերազմից հետո կրկին շարունակվեցին քննարկումները։2023 թ․-ի նոյեմբերի 15-ին Իջևանի համայնքապետարանի ֆեյսբուքյան էջի Ուշադրություն Աղստև գետի մաքրությունը կհսկվի տեսախցիկներով գրառումը դարձավ աղտոտումը կանխելու առաջին երաշխիքը։ Սա դեռևս բավարար արդյունք չէ, բայց իրական հնարավորություն է շարունակելու կիսատ թողած գործը։ Խնդիրը ոչ միայն համակարգային է, այլև մշակութային, իսկ դրա լուծումը պահանջում է հանրային մասնակցություն և վերահսկողությյուն։ Տեսախցիկների տեղադրումից հետո պետք է լինել հետևողական՝ արձանագրելու խախտումների քանակն ու ՏԻՄ-ի գործողությունները։Ինքներդ էլ կարող եք նպաստել այս նախաձեռնությանը։ E-request հարթակի միջոցով հարցում ուղարկեք Իջևանի համայնքապետարան և փորձեք պարզել, թե աղտոտման քանի՞ դեպք են արձանագրել տեսախցիկները, ի՞նչ քայլեր են ձեռնարկվել։E-request կայքը պետական մարմինների էլեկտրոնային հարցումների միասնական հարթակ է։ Այն հնարավորություն է տալիս օրենքով իրացնել մեր տեղեկացված լինելու իրավունքը։ Գրանցվեք, օգտվեք հուշումներից և․․․ գործեք։

Lorem ipsum dolor sit amet, consectetur adipiscing elit. Ut elit tellus, luctus nec ullamcorper mattis, pulvinar dapibus leo.

Lorem ipsum dolor sit amet, consectetur adipiscing elit. Ut elit tellus, luctus nec ullamcorper mattis, pulvinar dapibus leo.Lorem ipsum dolor sit amet, consectetur adipiscing elit. Ut elit tellus, luctus nec ullamcorper mattis, pulvinar dapibus leo.Lorem ipsum dolor sit amet, consectetur adipiscing elit. Ut elit tellus, luctus nec ullamcorper mattis, pulvinar dapibus leo.