5. Գովազդի տեսակներ

ԳՈՎԱԶԴԻ
ՏԵՍԱԿՆԵՐ

Ինֆլուենսերները և ապրանքանիշները պետք է տեղյակ լինեն իրավական և էթիկական նորմերին՝ վատ հետևանքներից խուսափելու և իրենց լսարանի հետ երկարաժամկետ և արդյունավետ հարաբերություններ պահպանելու համար:

Ինֆլուենսերների գովազդների հիմնական տեսակներն են՝

Ուղիղ գովազդ

Ինֆլուենսերը գովազդում է ապրանքը՝ խոսելով միայն դրա մասին, բավարարվում ապրանքը ցույց տալով կամ ծառայությունը նշելով։

Անդրադարձ. review

Ինֆլուենսերը գովազդում է ապրանքն իր սեփական փորձով՝ կիրառելով, փորձելով, ցույց տալով առավելություններն ու թերությունները։

Փաթեթի բացում. unboxing

Ապրանքը տուփից հանելու գործողությունը, պարունակությունը, ընդհանուր տեսքը։

ԻՆֆլուենսերը վերցնում է բրենդի արտադրանքը, նկարագրում տուփի տեսքը, այնուհետև բացում տուփը քայլ առ քայլ մինչև հիմնական արտադրանքին հասնելը, սկսում է մանրամասն ներկայացնել ապրանքը։

Այս ոլորտի ամենահայտնի բլոգեր/ինֆլուենսերներից է Unbox Therapy-ին, որը հիմանականումզբաղվումէգաջեթների, սմարթֆոններիևայլսարքավորումների unboxing-ով:

Աշխարհի հեղինակավոր բրենդները` Apple, Sony, Samsung, One Plus, իրենց ապրանքների առաջնային unbox հոլովակները վստահում են Unbox Therapy-ին: Այդպիսի ինֆլուենսեր է նաև ռուս բլոգեր Wylsacom-ը:

Խաղարկություն. Giveaway

Giveaway գովազդում խաղարկվում ու բաժանվում են նվերներ, որոնք հիմնականում տրամադրվում են հովանավորի կողմից։ Խաղարկության ընդունված տեսակ-ներն են՝ հրապարակման հավանումները, story-ի տեղադրումն ու նշումները։ Նման խաղարկությունները ակտիվացնում են ինֆլուենսերի էջի ներգրավվածությունը և խթանում կապը հետևորդների հետ։ 

Ամբասադոր. Ambassador

Այս դեպքում ինֆլուենսերի գործունեությունն ու կերպարը կապվում են ապրանքանիշի հետ։ Ապրանքանիշն ինֆլուենսերին ներգրավում է իր գովազդներում։

Lorem ipsum dolor sit amet, consectetur adipiscing elit. Ut elit tellus, luctus nec ullamcorper mattis, pulvinar dapibus leo.

Lorem ipsum dolor sit amet, consectetur adipiscing elit. Ut elit tellus, luctus nec ullamcorper mattis, pulvinar dapibus leo.Lorem ipsum dolor sit amet, consectetur adipiscing elit. Ut elit tellus, luctus nec ullamcorper mattis, pulvinar dapibus leo.Lorem ipsum dolor sit amet, consectetur adipiscing elit. Ut elit tellus, luctus nec ullamcorper mattis, pulvinar dapibus leo.