7.1. Նկարահանման կանոններ

ՆԿԱՐԱՀԱՆՄԱՆ
ԿԱՆՈՆՆԵՐ

Reels-ի և TikTok-ի վիդեո նկարահանման կանոնները

Այժմ Reels-ը և TikTok-ը ակտիվ գործիք են գրեթե ցանկացած բիզնեսի համար: Զվարճալի և տեղեկատվական Reels-երն ունեն համեմատաբար ավելի բարձր դիտելիություն: Նույնիսկ ամենօրյա և կենցաղային իրավիճակներ ներկայացնող Reels-երը և TikTok հրապարակումները կարող են ապահովել մեծ լսարան, եթե տեսանյութը ստեղծելիս պահպանեք պարզ կանոններ:

Սակայն այս կանոնները ևս ենթակա են փոփոխման, քանի որ սոցցանցերը պարբերաբար փոխում են իրենց ալգորիթմները:

Տեսանյութերը տեղադրե՛ք նախապես մշակված և կանոնավոր ժամանակացույցով: Նախընտրելի է Reels-երը տեղադրել շաբաթական 2-3 անգամ: Այս դեպքում կարող եք ունենալ ներգրավվածության ավելի բարձր ցուցանիշներ:

Հետևե՛ք վիճակագրությանը

Սա հնարավորություն կտա ավելի լավ հասկանալ թիրախային լսարանի նախասիրությունները, միտումները և կատարելագործել Reels-երը:

Տեղադրե՛ք մակագրություններ Reels-երում

Տեղադրե՛ք մակագրություններ Reels-երում Մեծ կարևորություն տվե՛ք հետաքրքիր վերնագիր ընտրելուն և տեսանյութի բովանդակությունը տեքստի միջոցով արտահայտելուն: Կարևոր է նաև, որ տեսանյութն առանց ձայնի դիտելիս մարդիկ հասկանան՝ ինչի մասին է խոսքը։ Խոսքը ոչ այնքան բովանդակություն որսալու խնդիրն է, որքան այն, որ մարդիկ հաճախ Reels-երը անձայն են նայում, ու լավ կլինի, որ այն առանց ձայն ևս կենսունակ լինի։

Մոռացե՛ք երկար Reels-երի մասին

Հոլովակների խելամիտ
տևողությունը
5-20 վայրկյան է

Երկար տեսանյութերի համար Instagram-ում լավագույն տարբերակը IGTV-ն է, որը հնարավորություն է տալիս տեղադրել հոլովակներ մինչև 10 րոպե տևողությամբ: Չնայած Reels-ի առավելագույն տևողությունը 90 վայրկյան է, քիչ հավանական է, որ այն կդիտվի մինչև վերջ:

Օգտագործե՛ք Call-To-Action (CTA)

Reels-երի նկարագրության մեջ CTA-ի (դիտողին գործողության դրդող հրահանգ, օրինակ, անցեք հղումով և ծանոթացեք մանրամասներին) կիրառումը (կայքերի հղում, կարծիք կամ մեկնաբանություն թողնելու առաջարկ և այլն) կապահովի լսարանի ներգրավվածություն: CTA-ը ինտերակտիվությունը պահելու և մարդկային ռեսուրսը ճիշտ ուղղորդելու լավագույն գործիքներից է։

Հետևե՛ք տեսանյութերի տեխնիկական որակին

Սոցցանցերը սովորաբար նվազեցնում են տեսանյութի որակը իրենց սերվերները չծանրաբեռնելու նպատակով։ Հիմա գրեթե բոլոր հարթակների տեսանյութերի որակը 1080p/ 30 fps-ն է: Տեսանյութ նկարահանելիս անջատե՛ք տեսախցիկի HDR ֆունկցիան, քանի որ սոցիալական ցանցերում չի գործում HDR ֆունկցիան:

Lorem ipsum dolor sit amet, consectetur adipiscing elit. Ut elit tellus, luctus nec ullamcorper mattis, pulvinar dapibus leo.

Lorem ipsum dolor sit amet, consectetur adipiscing elit. Ut elit tellus, luctus nec ullamcorper mattis, pulvinar dapibus leo.Lorem ipsum dolor sit amet, consectetur adipiscing elit. Ut elit tellus, luctus nec ullamcorper mattis, pulvinar dapibus leo.Lorem ipsum dolor sit amet, consectetur adipiscing elit. Ut elit tellus, luctus nec ullamcorper mattis, pulvinar dapibus leo.