1. Համոզի՞չ է հնչում

1966 թ. նոյեմբերի 9-ին Փոլ Մաքքարթնին ավտովթարի զոհ դարձավ, երբ տուն էր վերադառնում աշխատանքից։ Նրա հարազատ The Beatles խումբը, ցանկանալով սփոփել Փոլի կորստի ցավը և խուսափել ավելորդ բացատրություններից ու արդեն ծրագրված համերգների հետաձգումից, որոշեց թաքցնել այս դեպքը և Փոլին փոխարինեց նրա նմանակով՝ Ուիլյամ Քեմփբելով, որը հաղթել էր նմանակների մրցույթում:

Ողբերգական դեպքին հաջորդած տարիներին խմբի անդամներին տանջում էր մեղքի զգացումը, ինչի պատճառով էլ նրանք սկսեցին հուշումներ ու գաղտնագրված հաղորդագրություններ տարածել՝ երկրպագուներին ճշմարտությունը տողատակով հայտնելու նպատակով:

Ողբերգական դեպքին հաջորդած տարիներին խմբի անդամներին տանջում էր մեղքի զգացումը, ինչի պատճառով էլ նրանք սկսեցին հուշումներ ու գաղտնագրված հաղորդագրություններ տարածել՝ երկրպագուներին ճշմարտությունը տողատակով հայտնելու նպատակով:

1966 թ. «Yesterday and Today» ալբոմի աշխատանքային շապիկին Beatles-ն է՝ հում մսի և մասնատված տիկնիկի նկարով, որը խորհրդանշում է Մաքքարթնիի սարսափելի վթարը: Եվ իհարկե, չմոռանանք Abbey Road-ի շապիկը, որի վրա Ջոնը, Ջորջը և Ռինգոն ձևացնում են, թե անցնում են փողոցը թաղման թափորի միջով։ Ջոնը հագնված է հոգևորականի նման, իսկ Ռինգոն սգավոր է և սևազգեստ։ Ջորջը ջինսերով է (ինչպես գերեզմանափոր), իսկ Փոլը առանց կոշիկի է. նա դրա կարիքը չուներ, որովհետև մահացած էր:

Բացի այդ, Ջոն Լենոնի «A Day in the Life» երգում կա մի տող, որտեղ ասվում է. «Նա խելքը թռցրեց մեքենայի մեջ», իսկ երգը հետընթաց լսելու դեպքում ակնհայտ հնչում է՝ «Փոլը մահացած է, կարոտում եմ նրան, կարոտում եմ նրան» տողը։

 

Դե ինչ, համոզի՞չ է հնչում։ Փոլի մահվան մասին այս կեղծ տեղեկությունը, որ հայտնի դարձավ 1969 թ.-ի սեպտեմբերի 17-ին Դրեյքի համալսարանի ուսանողական թերթում Թիմ Հարփեր անունով ուսանողի հրապարակած «Բիթլ Փոլ Մաքքարթնին մեռա՞ծ է» հոդվածից, ծավալվեց և վերածվեց մի տեսության, որը միշտ կհիշվի՝ խմբի անվան փառքին զուգահեռ:

Մտածելը մարդու հիմնարար կարողություններից է, և մեր կյանքի որակը մեծամասամբ կախված է մեր մտքերի որակից, քանի որ այդ մտքերն են մեզ մղում քայլերի և գործողությունների։ Մեր միտքը, սակայն, հաճախ դժվարանում է տարբերակել ճշմարտությունը, զատել տեղեկությունն ապատեղեկատվությունից, ստից և կեղծիքից։ Մենք հաճախ նաև խեղաթյուրում ենք իրականությունը՝ այն մեր՝ նախապես ստեղծած գաղափարներին, ակնկալիքներին ու մտքերին համապատասխանեցնելու համար։

Արդյունքում ՝ մենք դառնում ենք մեր մտքերի զոհը։ Ահա թե ինչու է կարևոր զարգացնել քննադատական մտածողությունը, որը ձևավորում է ոչ թե ԻՆՉ, այլ ԻՆՉՊԵՍ մտածելու հմտությունը հատկապես այսօր, երբ ցանկացած տեղեկություն դարձել է հասանելի թվային հարթակների շնորհիվ, երբ ապատեղեկատվության և կեղծ լուրերի տարածումը ավելի է բարդացրել վստահելի և անվստահելի աղբյուրների տարբերակումը։

Քննադատական մտածողությունը հստակ, ռացիոնալ և ռեֆլեկտիվ մտածելու ունակությունն է, որի ընթացքում տեղեկատվությանը, գաղափարներին և կամ ենթադրություններին կուրորեն հավատալու կամ դրանք հալած յուղի տեղ ընդունելու փոխարեն մենք կասկածում ենք, հարցեր ենք բարձրացնում և փորձում ենք ներկայացված փաստերի միջև տրամաբանական կապեր գտնել:

Քննադատական մտածողության նպատակն է խթանել անկախ մտածողությունը և հիմնավորված դատողությունը։ Այն օգնում է մարդուն դառնալ ակտիվ սպառող, գրեթե միշտ և ամեն ինչի համար ունենալ հարցեր, հիշել, որ տեսածը, կարդացածն ու լսածն անընդհատ համալրվում է մեզնից յուրաքանչյուրի մտածողության և անհատականության միջոցով։

Ժամանակակից թվային աշխարհում քննադատական մտածողության կարևորությունն էլ ավելի ակնառու է դառնում, քանի որ տեղեկատվական հոսքերի առատության ու արագության պայմաններում մեզ անհրաժեշտ են գործիքներ ու մեթոդներ, որոնք հնարավորություն կտան ֆիլտրել, դասակարգել և հասկանալ այն տեղեկատվությունը, որն անհրաժեշտ է։

«Անկախ մտքի էությունը ոչ թե այն է, թե ինչ է նա մտածում, այլ այն, թե ինչպես է նա մտածում»:

Քրիստոֆեր Հիչենս

Lorem ipsum dolor sit amet, consectetur adipiscing elit. Ut elit tellus, luctus nec ullamcorper mattis, pulvinar dapibus leo.

Lorem ipsum dolor sit amet, consectetur adipiscing elit. Ut elit tellus, luctus nec ullamcorper mattis, pulvinar dapibus leo.Lorem ipsum dolor sit amet, consectetur adipiscing elit. Ut elit tellus, luctus nec ullamcorper mattis, pulvinar dapibus leo.Lorem ipsum dolor sit amet, consectetur adipiscing elit. Ut elit tellus, luctus nec ullamcorper mattis, pulvinar dapibus leo.