2. Մտածողների տիպերը

Մտածողների
տիպերը

Ըստ «Քննադատական մտածողության ուղեցույցի» ականավոր հեղինակներ Լինդա Էլդերի և Ռիչարդ Փոլի՝ կա մտածողների երեք հիմնական տեսակ՝

ՄԻԱՄԻՏ
ՄՏԱԾՈՂ

չի հետաքրքրվում
կամ տեղյակ չէ իր
մտածողությունից

ԵՍԱՍԵՐ
ՔՆՆԱԴԱՏԱԿԱՆ
ՄՏԱԾՈՂ

լավ է մտածում,
բայց անարդար
է ուրիշների
հանդեպ

ԱՐԴԱՐԱՄԻՏ
ՔՆՆԱԴԱՏԱԿԱՆ
ՄՏԱԾՈՂ

ոչ միայն լավ է
մտածում, այլև
արդար է ուրիշների
հանդեպ

Մեզնից յուրաքանչյուրը երբեմն
կարող է լինել միամիտ մտածող,
երբեմն էլ և՛ անարդար,
և՛ արդար մտածող։

Զարգացնելով քննադատական մտածողությունը՝ մենք կարող ենք անարդար, եսասեր մտածողից վերածվել անհատի՝ մյուսներին օգնելով դառնալ արդարամիտ մտածող։ Այսպիսով, մտածելու ունակությունները ի շահ մեզ օգտագործելու փոխարեն հաշվի առնենք, թե ինչպես մեր գործողությունները կազդեն մյուսների վրա։

Երբ մենք ուշադիր հետևում ենք մարդկային որոշումներին և վարքին, պարզ է դառնում, որ հաճախ հենց եսասեր մտածողներն են որոշում, թե ինչ ճշմարտություններ են տարածվելու և ինչ ճշմարտություններ են լռեցվելու։

Տեղեկացված լինելը մեզ օգնում է մանիպուլյացիաների և մոլորեցնող գործիքների զոհ չդառնալ։

Այսօր ապրում ենք մի աշխարհում, որտեղ «հաղորդակցություն» և «մանիպուլյացիա» բառերը հաճախ են խաչվում, որտեղ կեղծիքը հեշտությամբ հրամցվում է որպես ճշմարտություն։ Պատճառներից մեկը նաև այն է, որ միամիտ մտածողները անվերապահորեն ընդունում են մատուցված նյութը, իսկ եսասեր մտածողների շահերից էլ բխում է դրա մատուցումը։

Այս թեմայի քննարկումը կօգնի դառնալ արդարամիտ քննադատական մտածողներ՝ ներկայացնելով ամենատարածված տրամաբանական մոլորություններն ու կողմնակալությունները, որոնց թակարդը կարող ենք ընկնել յուրաքանչյուր քայլափոխի։

Lorem ipsum dolor sit amet, consectetur adipiscing elit. Ut elit tellus, luctus nec ullamcorper mattis, pulvinar dapibus leo.

Lorem ipsum dolor sit amet, consectetur adipiscing elit. Ut elit tellus, luctus nec ullamcorper mattis, pulvinar dapibus leo.Lorem ipsum dolor sit amet, consectetur adipiscing elit. Ut elit tellus, luctus nec ullamcorper mattis, pulvinar dapibus leo.Lorem ipsum dolor sit amet, consectetur adipiscing elit. Ut elit tellus, luctus nec ullamcorper mattis, pulvinar dapibus leo.