4.2 Կողմնակալության տեսակները

Հաստատման կողմնակալություն

Իսկ ո՞րն է ճիշտը։ Հաստատման կողմնակալությունը վերաբերում է մեր համոզմունքներին հավանություն տվող տեղեկություններ փնտրելուն և հիշելուն։ Մենք նախընտրում ենք այն տեղեկությունը, որը մեզ ասում է՝ դուք ճիշտ եք։

Մենք կարող ենք ընտրել այնպիսի հարթակներ, խմբեր և պատմություններ, որոնք հաստատում են մեր աշխարհայացքը: Մենք համոզվում ենք մեր «ճշմարտացիության» մեջ։ Ինչու՞ ժամանակ և էներգիա ծախսել փաստերը ստուգելու վրա, եթե մատուցվածն արդեն համապատասխանում է մեր համոզմունքներին:

Ինչպես խուսափել

▶Խուսափե՛ք ավելորդ ինքնավստահությունից: Որքան շատ վստահեք, այնքան քիչ հավանական է, որ կասկածի տակ կդնեք տեղեկությունը:

▶ Պատրաստ եղե՛ք փոխելու ձեր կարծիքը նոր ապացույցների դեպքում։ Տարանջատե՛ք համոզմունքները։

Փաթեթավորված կողմնակալություն

Փաթեթավորման կողմնակալությունը ներկայացման ձևի, ոչ թե փաստերի հիման վրա որոշում կայացնելն է։ Նույն փաստերի տարբեր մեկնաբանությունները կարող են տարբեր որոշումների հանգեցնել։ Այստեղ մեծ է լեզվի դերը, քանի որ ընտրված բառերն ու տերմիններն են իմաստավորում տվյալ պատմությունը: 

Ինչպես խուսափել

Մենք պետք է ինքներս մեզ հարցնենք՝ չկան արդյոք թաքնված կամ քողարկված կողմնակալ մոտեցումներ կամ կարծրատիպեր: 

Լսի՛ր, մտածի՛ր և քննարկի՛ր ընկերոջդ հետ

Lorem ipsum dolor sit amet, consectetur adipiscing elit. Ut elit tellus, luctus nec ullamcorper mattis, pulvinar dapibus leo.

Lorem ipsum dolor sit amet, consectetur adipiscing elit. Ut elit tellus, luctus nec ullamcorper mattis, pulvinar dapibus leo.Lorem ipsum dolor sit amet, consectetur adipiscing elit. Ut elit tellus, luctus nec ullamcorper mattis, pulvinar dapibus leo.Lorem ipsum dolor sit amet, consectetur adipiscing elit. Ut elit tellus, luctus nec ullamcorper mattis, pulvinar dapibus leo.