Վերջին տարիներին դավադրության տեսությունները ավելի ու ավելի ակտիվ օգտագործվում են որպես քաղաքական գործիք։ Թե՛ ընդդիմադիրները, թե՛ իշխանավորները աշխարհով մեկ դավադրության տեսությունները դարձրել են տեղեկատվական զենք քաղաքական պայքարում առավելության հասնելու համար։
Հայաստանում այս գործընթացը տեսնելը հեշտ է. քաղաքական գործիչները արդեն տասնամյակներով մեղադրում են իրար «Ղարաբաղը հանձնելու» դավադիր նախագիծ ունենալու մեջ։ Բարդ, ծանր, բազմաշերտ հակամարտությունը հասարակության հետ անկեղծ քննարկելու փոխարեն քաղաքական գործիչները առաջարկում են պարզ բացատրություն՝ «մեր պետության խնդիրների պատճառն այն էր, որ հենց իմ քաղաքական հակառակորդը ուզում էր Ղարաբաղը հանձնել թշնամուն»։
Հատկապես 2018-ին տեղի ունեցած հեղափոխությունից հետո Հայաստանում գործող տարբեր քաղաքական խմբեր ակտիվորեն զինվեցին արտերկրում արդեն տարածված և հայկական համատեքստին լավ հարմարեցվող ԴՏ-ներով։ Դրանցից մեկը ամերիկացի մեծահարուստ Ջորջ Սորոսի մասին ԴՏ-ն էր, ըստ որի՝ Սորոսը մեծ փողեր է տրամադրում արևմտյան լիբերալ արժեքները քարոզելու և տեղի ավանդական արժեքները քայքայելու համար։
Ջորջ Սորոսը իսկապես ունի բարեգործական հիմնադրամ։ Այն տարատեսակ հասարակական և կրթական ծրագրեր է իրականացրել տարբեր երկրներում, այդ թվում ՝ Հայաստանում։ Թվում է, թե՝ ինչ խնդիր, շատ տարբեր բարերարներ են շատ տարբեր ծրագրեր ֆինանսավորում, բայց Սորոսի կերպարը առանձնահատուկ դարձավ. նրան ամենազարհուրելի չարագործություններն էին վերագրում ՝ մեղադրելով ավանդական հասարակությունները «պղծելու» մեջ:
Այս ամենը հետևանքներ ունեցավ։ Տարբեր ավտորիտար երկրներում, օրինակ՝ Ռուսաստանում և Ադրբեջանում, Սորոսի հիմնադրամի գործունեությունն արգելվեց։ Իսկ Հունգարիայում (Սորոսը ծագումով հունգարացի է) պահպանողական կառավարությունը նրան դարձրեց երկրի գլխավոր թշնամի՝ վստահեցնելով, որ Սորոսի հիմնադրամի զբաղմունքը ոչ այլ ինչ է, քան ԼԳԲՏ «ագրեսիվ քարոզչություն»։ Իրավիճակը սրվեց այնքան, որ մի օր էլ ԴՏ-ների հետևորդները «չար» Ջորջ Սորոսի առանձնատան մոտ ինքնաշեն ռումբ էին թողել (ռումբը գտնվել և վնասազերծվել էր)։
Այս օրինակով կարելի է տեսնել, թե ինչպես են ԴՏ-ները օգտագործում ճշմարտության պատառներ (Սորոսը իսկապես հիմնադրամ ունի, որը գործում է շատ երկրներում)՝ իրականության հետ կապ չունեցող, կամ մասամբ առնչվող պատումը (Սորոսը ոչնչացնում է ավանդական արժեքները) ձևավորելու համար։
Հայաստանում ևս քաղաքական ակտիվիստները հիմնադրամի դեմ տեղեկատվական մեծ արշավ իրականացրին։ Հետաքրքրական է, որ նախաձեռնությունը հաղորդակցման փորձագետ էր առաջնորդում։ Արշավի մասնակիցները օրեր շարունակ ցույցեր էին անում Սորոսի հիմնադրամի գրասենյակի մոտ, աշխատակիցներին անվանում էին Հայաստանի «դավաճաններ», նկարահանում աշխատանքի վայր այցելելիս, թիրախավորում սոցիալական մեդիայում, վիրավորանքներ հնչեցնում և այլն։ Այս ամենը լայնորեն լուսաբանվում էր նաև լրատվամիջոցներում ՝ հաճախ առանց պատշաճ մանրամասների և փաստերի ստուգման։
Lorem ipsum dolor sit amet, consectetur adipiscing elit. Ut elit tellus, luctus nec ullamcorper mattis, pulvinar dapibus leo.
Lorem ipsum dolor sit amet, consectetur adipiscing elit. Ut elit tellus, luctus nec ullamcorper mattis, pulvinar dapibus leo.Lorem ipsum dolor sit amet, consectetur adipiscing elit. Ut elit tellus, luctus nec ullamcorper mattis, pulvinar dapibus leo.Lorem ipsum dolor sit amet, consectetur adipiscing elit. Ut elit tellus, luctus nec ullamcorper mattis, pulvinar dapibus leo.