6. Ինչպես տարբերել դավադրության տեսությունները

Ինչպե՞ս տարբերել
դավադրության
տեսությունները

Հետազոտողները նշում են, որ սովորական կեղծ լուրերից դավադրության տեսությունները տարբերվում են համակարգվածությամբ. դրանք ոչ թե առանձին սխալ պնդում են, այլ սիստեմատիկ պատում ՝ կառուցված մեկ մեղավորի՝ թշնամու կերպարի շուրջ։

Այնուամենայնիվ, մեդիագրագիտության ընդհանուր կանոնները գործում են նաև դավադրության տեսությունների հետ առնչվելիս։ Դավադրության տեսությունների ծուղակը չընկնելու համար բավարար է մի պահ դադար տալ և մտովի անել հետևյալը.

Հարց տուր. ո՞վ է հեղինակը

Արդյո՞ք ճանաչում ես տեղեկատվության աղբյուրը, որից լսել ես ԴՏ-ն, եթե հայտնողը լրատվամիջոց է, ապա արդյոք այն բարեխիղճ համբավ ունի։ Թե՛ լրատվամիջոցի, թե՛ առանձին անհատի խոսքի դեպքում մտածի՛ր. արդյո՞ք հեղինակի կարծիքը առանձնացված է փաստերից։

Խուսափի՛ր խայծ վերնագրերից և լոկ սենսացիոն պնդումներից

Հաճախ նյութը կառուցված է ուղղակի սենսացիոն հայտարարությունների վրա, և նպատակը միայն խայծ վերնագրերով քլիքեր հավաքելն է։ Այս դեպքե-րում նյութը առանձնապես ասելիք չունի, այն «շոկային» ու «թեժ» է, բայց ոչ ինֆորմատիվ. շրջանցի՛ր նման վերնագրերն ու կայքերը։

Հետևությո՞ւն, թե՞ ենթադրություն

Ուշադրություն դարձրու՝ արդյոք հեղինակի արած հետևությունները բխում են նրա թվարկած փաստերից։ Հաճախ արվող եզրակացությունը որևէ կապ չունի հեղինակի թվարկած փաստերի հետ, բայց ճիշտ բառապաշար օգտագործելու դեպքում կարող է թվալ շատ տրամաբանական և նույնիսկ ակնհայտ։

Հալած յուղի տե՞ղ

Փորձի՛ր ուշադիր լինել մանրուքներին, հասկանալ, օրինակ՝ բերված պատկերի վրա այն է, ինչ պնդում է հեղինակը, արդյո՞ք պատկերը իրական է, թե կեղծված։ Արդյո՞ք տեղեկության սկզբնաղբյուրը նույն բանն է պնդում, թե՞ այն աղավաղված է։ Կարճ ասա, մի՛ ընդունիր ասվածը հալած յուղի տեղ։

Մի՛ եղիր կասկածամիտ

Մեդիագրագիտության կանոնները ենթադրում են, որ մենք միշտ զգոն ենք և օգտագործում ենք քննադատական մտածողությունը։ Սակայն սա չի նշանակում, որ պետք է լինենք կասկածամիտ, և ամեն ինչի մեջ սուտ փնտրենք, և ոչ մի լրատվամիջոցի ու հեղինակի չվստահենք։ Նման կասկածամտությունն էլ իր հերթին կարող է մարդուն դավադրության տեսությունների ծուղակը գցել։

Վիկտորինաներ

Lorem ipsum dolor sit amet, consectetur adipiscing elit. Ut elit tellus, luctus nec ullamcorper mattis, pulvinar dapibus leo.

Lorem ipsum dolor sit amet, consectetur adipiscing elit. Ut elit tellus, luctus nec ullamcorper mattis, pulvinar dapibus leo.Lorem ipsum dolor sit amet, consectetur adipiscing elit. Ut elit tellus, luctus nec ullamcorper mattis, pulvinar dapibus leo.Lorem ipsum dolor sit amet, consectetur adipiscing elit. Ut elit tellus, luctus nec ullamcorper mattis, pulvinar dapibus leo.