Թվային աշխարհում տեխնոլոգիաները խորապես միահյուսված են ինքնության ձևավորման հետ:
Թվային գրագիտությունը ներառում է բոլոր անհրաժեշտ հմտություններն ու գիտելիքները, գործիքներ օգտագործելու, տեղեկատվությունը քննադատաբար գնահատելու և հաղորդակցվելու կարողությունները: Համակարգիչը, խելացի հեռախոսը, պլանշետը, խելացի ժամացույցը, հեռուստացույցը, հավելվածները ընձեռում են բազմաթիվ հնարավորություններ. վիզուալիզացիա, բաց աղբյուրների բազաներ, էլեկտրոնային փոստեր, զրուցարաններ, համակարգչային ծրագրեր։
Կախված կիրառվող տեխնոլոգիայից՝ տարբեր են ինքնության ձևավորման և ներկայացման մոտեցումները։ Օրինակ, մենք Instagram-ում կարող ենք հրապարակել ժամանցային լուսանկարներ, տարբեր հետաքրքրությունների ֆոտո և վիդեո բովանդակություն, Linkedin-ում ՝ աշխատանքային և մասնագիտական տեղեկատվություն, X-ում ՝ բարձրաձայնել քաղաքական և սոցիալական խնդիրներ։ Կարևոր է ընդգծել, որ երբեմն տեխնոլոգիաներն են թելադրում թվային բնիկների վարքագիծը, ոչ թե՝ հակառակը։ Ինքնությունը և տեխնոլոգիաները հատման մի քանի կետեր ունեն.
Թվային գրագիտության հմտություններ. պահպանել արդյունավետ առցանց հաղորդակցություն, ունենալ քննադատական մտածելակերպ, պաշտպանել անձնական կյանքն ու տվյալները հանրայնացումից։
Տեխնոլոգիաների հասանելիություն և ընտրություն. հասանելի գործիքները և հարթակները չեն կարող հավասարապես կիրառվել կյանքում, կենցաղում և աշխատանքում։ Մեր վարքագիծը չի կարող նույնական լինել բոլոր դեպքերի համար, բոլոր միջավայրերում։ Անհրաժեշտ է փնտրել և գտնել այնպիսի գործիքներ, որոնք ճիշտ կարտահայտեն ինքնությունը, կօգնեն գտնել համախոհներ, ինքնաբացահայտումներ անել
Lorem ipsum dolor sit amet, consectetur adipiscing elit. Ut elit tellus, luctus nec ullamcorper mattis, pulvinar dapibus leo.
Lorem ipsum dolor sit amet, consectetur adipiscing elit. Ut elit tellus, luctus nec ullamcorper mattis, pulvinar dapibus leo.Lorem ipsum dolor sit amet, consectetur adipiscing elit. Ut elit tellus, luctus nec ullamcorper mattis, pulvinar dapibus leo.Lorem ipsum dolor sit amet, consectetur adipiscing elit. Ut elit tellus, luctus nec ullamcorper mattis, pulvinar dapibus leo.