2. Ազդեցության խմբեր՝ ըստ թեմայի

ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԽՄԲԵՐ՝
ԸՍՏ ԹԵՄԱՅԻ

Նորաձևություն և գեղեցկություն

Այս խմբում նրանք են, ովքեր միշտ ասելու բան ունեն նորաձևության, հարդարանքի, անձնական խնամքի և հագուստի ոճի մասին:

Այս ոլորտի լավագույն ինֆլուենսերներից է մեր հայրենակից Քիմ Քարդաշյանը (@kimkardashian)։ Վերջինս կարողացել է իր սոցիալական հարթակի միջոցով բացել և զարգացնել անձնական խնամքի իր բրենդը, որն աշխարհում այսօր էլ շատ մեծ պահանջարկ ունի։

Skims բրենդը բավական մեծ տարածում գտավ ԱՄՆ-ում և ոչ միայն: Բրենդին մեծ հաջողություն բերեց բասկետբոլի ֆեդերացիայի (NBA) հետ համագործակցությունը, ըստ որի բրենդը ապահովելու էր աղջիկների՝ բասկետբոլի հավաքականի մարզիկների ներքնահագուստը:

Ճամփորդություն

Նրանք տեղից տեղ են գնում, հաճախ՝ երկրիցերկիր, մայրցամաքիցմայրացամաք և պատմում իրենց արկածների մասին, խորհուրդներ տալիս:

Այս ոլորտի լավագույն ինֆլուենսերներից են Անտոն Պտուշկինը (@ptuxerman) և Իլյա Վառլամովը (@varlamov)։ Նրանք տարբերվում են իրենց կոնտենտի տեսակով.մանրամասն նկարագրում են տվյալ երկրի/քաղաքի ճարտարապետական առանձնահատկությունները, խորհուրդներ են տալիս, թե տվյալ երկրում/ քաղաքում գտնվելու դեպքում ուր այցելել և ինչով զբաղվել։

Խոհանոց, եփել-թափել

Այս խմբի անդամների ցանկը օրեցօր համալրում են նաև հայերը։ Ցուցադրում են իրենց խոհարարական հմտությունները, ներկայացնում բաղադրատոմսեր, սննդամթերքի տեսակներ: Խոհանոցային ոլորտի լավագույն ինֆլուենսերներից, գրավիչ հոլովակներով հայտնի, այսպես ասած, Food Blogger-ներից են՝ @gzfoodqood, @cedricgrolet, @gordongram, @shalunts_fitcorner, @arpi_foodblogger։

Կենսակերպ (Lifestyle)

Այս խմբի ինֆլուենսերները հանրայնացնում են իրենց առօրյա կյանքի պահերը, պատմում սրճարանների, ժամանցի վայրերի մասին։ Lifestyle ինֆլուենսերները ամենատարածվածն են թե՛ աշխարհում, թե՛ Հայաստանում։ Այս շարքից կարելի է առանձնացնել Իրինա Շեյքին (@irinashayk), Ջերոգինա Ռոդրիգեսին (@georginagio), հայ բլոգերներից՝ Մադոննա Հարությունյանին (@madonnaharutyunyan) և Մարիաննա Կոկչյանին (@wing__21):

Ինֆլուենսերները զգալի դեր ունեն ժամանակակից տեղեկատվական հոսքերում և ազդում են հասարակական կարծիքի վրա՝ քաղաքականությունից մինչև սպառողական ապրանքներ, արվեստ և այլ ոլորտներ։

▶ Նրանք կարծիք են ձևավորում, ոգեշնչում են, խնդիրների լուծումներ առաջարկում, բարձրացնում հանրային հարցեր։

▶ Մեծ դեր ունեն մարքեթինգի և գովազդի ոլորտում։ Նրանք հաճախ համագործակցում են տարբեր ապրանքանիշների հետ, զբաղվում դրանց առաջխաղացմամբ։ Լսարանըմեծվստահությամբ էվերաբերվումիրսիրելի ինֆլուենսերի կողմից ներկայացվող ապրանքներին, քանի որ «փորձած թանն անփորձ մածունից լավ է»։ Որոշ դեպքերում ինֆլուենսերների առաջարկներն ավելի լավ են աշխատում, քան ավանդական գովազդային հոլովակները։

▶ Միշտ ակտիվ են բովանդակության ստեղծման հարցում. փորձեր են անում, համեմատում, բացատրում, կիրառում, եզրահանգումներ անում։ Նման բազմազանությունը ներգրավում է շատ մարդկանց, բավարարում է նրանց տարբեր հետաքրքրությունները։

▶ Հաճախ շրջանառվող լուրերի շարժիչ ուժն են։ Նրանք կարող են բարձրացնել հրատապ հարցեր, մասնակցել հանրային քննարկումների և ձևավորել հանրային կարծիք։

Եվ մի «բայց»...

Սեփական ապրանքանիշի ստեղծումը նույնպես ինֆլուենսերի գործիքներից մեկն է, որը շատ հեշտ կարող է գրավել լսարանի ուշադրությունը։ Այս ամենի հետ մեկտեղ, չմոռանանք նայել մեդալի հակառակ կողմը։ Անկե՞ղծ է արդյոք ինֆլուենսերն իր լսարանի հետ։ Համապատասխանու՞մ է գովազդվող ապրանքը գովեստի խոսքերին։ Այս հարցերը հաճախ պետք է տալ` միշտ և լիովին ազդեցության տակ չընկնելու համար։

Lorem ipsum dolor sit amet, consectetur adipiscing elit. Ut elit tellus, luctus nec ullamcorper mattis, pulvinar dapibus leo.

Lorem ipsum dolor sit amet, consectetur adipiscing elit. Ut elit tellus, luctus nec ullamcorper mattis, pulvinar dapibus leo.Lorem ipsum dolor sit amet, consectetur adipiscing elit. Ut elit tellus, luctus nec ullamcorper mattis, pulvinar dapibus leo.Lorem ipsum dolor sit amet, consectetur adipiscing elit. Ut elit tellus, luctus nec ullamcorper mattis, pulvinar dapibus leo.