3. Տրամաբանական մոլորություններ

Տրամաբանական
մոլորությունների
տարածված
տեսակները

Քննադատաբար մտածողները բացահայտում, վերլուծում և խնդիրները դիտարկում են համակարգված ձևով, այլ ոչ թե նախազգացումներով, հույզերով կամ բնազդով։ Սա հնարավոր է դառնում մտքի և գործողությունների միջև հիմնավորված դատողության դեպքում, որը ենթադրում է՝

տրամաբանելու
կարողություն

տրամաբանելու
ցանկություն

Տրամաբանությունը զարգացնում է քննադատական մտածողություն։ Տրամաբանական շղթայի ճիշտ կառուցման դեպքում մտահանգումը բերում է հստակության և որոշակիության։ Այս շղթայի ամենացայտուն և տարածված օրինակը հետևյալն է.

Բոլոր մարդիկ մահկանացու են

Սոկրատեսը մարդ է

Ուստի, նա մահկանացու է

Ստացվում է, որ ունենք նախադրյալներ և դրանցից բխող հետևություն՝ առանց «բայց»-երի և «եթե»-ների։ Օրինակից ելնելով՝ կարող ենք փաստել, որ եթե կա տրամաբանական շղթա, ուրեմն կլինի նաև ճշմարտության կամ հավաստիության հիմք՝ ստույգ գիտելիք: Արդյո՞ք վերը նշված երկու հասկացությունները կարող են փոխադարձաբար կիրառվել։

Հետևություն
Շղթան կարող է լինել տրամաբանական, բայց ոչ ճիշտ. կարևոր է ստուգել նախադրյալների իսկությունը։

Մարդիկ կարող են տեղեկատվության ճշմարտացիությունը ստուգել այնպիսի նախադրյալներով, որ իրենցից ավելորդ ջանք ու եռանդ չպահանջվի.

Ճիշտ է, եթե ես հավատում եմ
Ճիշտ է, եթե մենք հավատում ենք
Ճիշտ է, եթե ես ուզում եմ հավատալ դրան
Ճիշտ է, եթե այն սպասարկում է իմ շահերը

Կախված նպատակից, տվյալներից և եզրահանգման ձևերից՝ գոյություն ունեն տրամաբանական մի քանի մոլորություններ։

Հապճեպ ընդհանրացում
Հեղինակությունների վկայակոչում
Հույզերի վկայակոչում
Անձի և ոչ թե փաստի վկայակոչում
Սև և սպիտակ/կամ կեղծ երկընտրանք
Սայթաքուն զառիվեր
Կողմնակալություն

Lorem ipsum dolor sit amet, consectetur adipiscing elit. Ut elit tellus, luctus nec ullamcorper mattis, pulvinar dapibus leo.

Lorem ipsum dolor sit amet, consectetur adipiscing elit. Ut elit tellus, luctus nec ullamcorper mattis, pulvinar dapibus leo.Lorem ipsum dolor sit amet, consectetur adipiscing elit. Ut elit tellus, luctus nec ullamcorper mattis, pulvinar dapibus leo.Lorem ipsum dolor sit amet, consectetur adipiscing elit. Ut elit tellus, luctus nec ullamcorper mattis, pulvinar dapibus leo.