ՈՒՂԵՑՈՒՅՑ

Լրագրողների անվտանգության վերապատրաստումների համար 

Առցանց և անցանց տիրույթներում մասնագիտական գործունեության խոչընդոտները մեծ իմաստով սպառնում են խոսքի և արտահայտման ազատությանը, ազդում բովանդակության և լրատվամիջոցների ֆինանսական ու տնտեսական հնարավորությունների վրա։ Անվտանգությունը խոչընդոտների կանխատեսումն է, դրանց կանխարգելումը փորձի, հմտությունների և դասընթացների միջոցով։ Խմբագրության/լրատվամիջոցի մշակյած կանոնները առցանց և անցանց անվտանգության վերաբերյալ մշտապես թարմացվող ցուցումներ են, որոնց նպատակն է ապահովել աշխատանքի, ստեղծագործելու, մարմնով և մտոք առույգ մնալու միջավայր և պայմաններ։

Խմբագրության կառուցվածքը ենթադրում է աշխատանքի մասնագիտացված բաժանում՝ ըստ ոլորտների։ Ճգնաժամերի, աղետների, զինված բախումների լուսաբանումը և՛ ընդհանուր, և՛ հատուկ հմտություններ է պահանջում։ Ապահովությունն արձագանքում է կոնկրետ թեմային, դեպքին ու իրադարձությանը։ Խմբագրությունը/լրատվամիջոցը կայացնում է հատուկ նախապատրաստական որոշումներ՝ կոնկրետ հանձնարարության կամ նախագծի կատարման ընթացքում վտանգներն ու վնասները չեզոքացնելու նպատակով։ Եթե, օրինակ, արտակարգ իրավիճակներում կողմնորոշումը վերաբերում է ընդհանուր անվտանգությանը, իր աշխատողների ապահովությունից բխող որոշումները արձագանքում են ծայրահեղ լարված քաղաքական բողոքներ լուսաբանելուն կամ չլուսաբանելուն։

Լրագրողի մասնավոր կյանքի գաղտնիությունը, խմբագրական խորհրդապահությունը, նենգաշորթումներին, սպառնալիքներին, խաբեություններին, առցանց և անցանց ծուղակներին դիմակայելը պահանջում են անհատական գործողություններ։ Պաշտպանության ուղղությունն ավելի շատ կապված է նախադեպերի, դրանց արագ արձագանքելու հմտությունների հետ, ներառում է առաջին օգնության, կողմնորոշման, ֆիզիկական անվտանգության, առցանց անվտանգության թարմացումներ։

Ուղեցույցը ներկայացնում է մեդիայում աշխատող մարդկանց անվտանգությանն, ապահովությանն ու պաշտպանությանն ուղղված գործողություններ երեք մակարդակներում։

Առաջին մակարդակում կազմակերպող գործողություններն արձագանքում են ամբողջ խմբագրության/լրատվամիջոցի աշխատանքային պայմաններին, առցանց վտանգների կանխարգելմանը, ոլորտի մարտահրավերներին։ Այս ամենն ընդհանուր են աշխատակիցների համար և, հետևաբար, վարժանքներին ու դասընթացներին մասնակցում են բոլոր։ Ընդհանուր խմբագրական մակարդակում վերապատրաստումը կարող է սահմանվել տարեկան երկու անգամ/օր։ 

Երկրորդ մակարդակում դասընթացներն ու վարժանքները դեպքի վայրում աշխատող լրագրողների և մասնագետների խմբերի համար են և կազմակերպվում են ըստ իրավիճակի, քաղաքական իրադրության, կանխատեսվող դեպքերի և այլն։ Այս մակարդակի վերապատրաստումներին մասնակցում են կոնկրետ թեմաներին, ոլորտներին կցված մասնագետները՝ միայն խմբագրության ցուցումով։ Նեղ մասնագիտական/2 մակարդակում վերապատրաստումները պլանավորվում են ըստ խմբագրության լուսաբանման օրացույցի․ գործուղում թեժ կետեր, շարունակական բողոքի ակցիաներ։

Երրորդ մակարդակում նյութերը, տեղեկությունները, փորձառությունը կիսում են խմբագրության/լրատվամիջոցի աշխատակիցները, որպեսզի դրանց հիման վրա կառուցվեն անվտանգության և ապահովության հետագա անելիքները։ Անհատական/3 մակարդակը ուշադրության, իրազեկման և ինքնազարգացման մշտական գործընթաց է, որի պաշտպանողական փորձառությունը կարող է փոխանցվել ավելի վերև՝ մյուս երկու մակարդակներում համապատասխան գործողություններ ծրագրելու համար։

Ուղղություններն ու մակարդակներն իրենց հերթին խաչվում են հետևյալ տրամաբանական խաչմերուկներում.

Թեմաներ

Տեսնել բոլորը

Lorem ipsum dolor sit amet, consectetur adipiscing elit. Ut elit tellus, luctus nec ullamcorper mattis, pulvinar dapibus leo.

Lorem ipsum dolor sit amet, consectetur adipiscing elit. Ut elit tellus, luctus nec ullamcorper mattis, pulvinar dapibus leo.Lorem ipsum dolor sit amet, consectetur adipiscing elit. Ut elit tellus, luctus nec ullamcorper mattis, pulvinar dapibus leo.Lorem ipsum dolor sit amet, consectetur adipiscing elit. Ut elit tellus, luctus nec ullamcorper mattis, pulvinar dapibus leo.