Ի՞նչ եք անում առավոտյան արթնանալուց հետո՝ վերցնում եք հեռախոսն ու նայում վերջին սոցցանցային թարմացումնե՞րը, աչքի անցկացնում լրատվական վերնագրե՞րը, գուցե ստուգում եք օրվա եղանակի տեսությու՞նը, փողոցների խցանումների քարտե՞զը․․․ Այս մեդիականացված միջավայրում մեզ նոր տիպի գրագիտություն է պետք։
Մեդիա նախաձեռնությունների կենտրոնն առաջարկում է անցնել Մեդիա iգիտություն մեդիագրագիտության առցանց դասընթացի 10 դասերը՝ ոլորտի լավագույն մասնագետներից։
Դրանք կօգնեն ձեզ ավելի լավ պատկերացնել մեդիայի պատմական զարգացումն ու այսօրվա դերը, հասկանալ լրագրության ու լրատվության սկզբունքները, ճանաչել, ստուգել մեդիա մանիպուլյացիաներն ու ապատեղեկատվությունը, պաշտպանված լինել առցանց վտանգներից, բացահայտել մեդիայի ուժն ու կիրառել այն։
Այս դասընթացը բոլորի համար է․ նրանց, ովքեր օգտվում են մեդիայից, հետևում են լրատվությանը, ստեղծում ու տարածում են բովանդակություն, հաղորդակցվում են, սովորում են, աշխատում են, զվարճանում են ժամանակակից մեդիա միջավայրում։
Այն նաև դասավանդողների և կրթությամբ զբաղվողների համար է, որոնք կկարողանան ֆորման և ոչ ֆորմալ կրթության տարբեր միջավայրերում տարածել մեդիագրագիտության հմտություններն ու գիտելիքը։ Դրանում դասավանդողներին կօգնեն նաև Media.am-ի Մեդիագրագիտություն բաժնում հավաքված ձեռնարկները, խաղերն ու ուղեցույցները։
Դասընթացը մշակել է Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը՝ n-ost (Արևելյան Եվրոպայի մասին լուսաբանման ցանց, Գերմանիա) կազմակերպության, ԳԴՀ Տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության ֆինանսական աջակցությամբ իրականացվող «Մեդիագրագիտությունը լայն հանրության համար» ծրագրի շրջանակներում։
Դասընթացի ստեղծմանը աջակցել են նաև ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը (ԱՄՆ ՄԶԳ), Լիտվայի Զարգացման համագործակցության և ժողովրդավարության խթանման ծրագիրը։
Lorem ipsum dolor sit amet, consectetur adipiscing elit. Ut elit tellus, luctus nec ullamcorper mattis, pulvinar dapibus leo.
Lorem ipsum dolor sit amet, consectetur adipiscing elit. Ut elit tellus, luctus nec ullamcorper mattis, pulvinar dapibus leo.Lorem ipsum dolor sit amet, consectetur adipiscing elit. Ut elit tellus, luctus nec ullamcorper mattis, pulvinar dapibus leo.Lorem ipsum dolor sit amet, consectetur adipiscing elit. Ut elit tellus, luctus nec ullamcorper mattis, pulvinar dapibus leo.